Արդյոք Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը հայտարարեց, որ պայմանագրային զինծառայողները միանում են իրենց պայքարին՝ մոտ 20 հոգի։ Հայտնվեցին տեսանյութեր, մարդիկ ոգեւորվեցին։ Բանակի միանալը կարող էր դետոնատորի դեր խաղալ` ինչպես 2018-ին խաղաղապահների գնդի միանալը, եւ այդ վտանգն անմիջապես զգաց իշխանությունը։
Վայրկյաններ չանցած՝ ՊՆ-ն հաղորդեց, որ միջոցներ է ձեռնարկում՝ այդ անձանց ինքնությունը պարզելու եւ գնահատական տալու ուղղությամբ, նախապես զգուշացնելով․ «ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի»:
Իսկ հաջորդ օրը ՀՀ քննչական կոմիտեն հաղորդեց, որ մի խումբ զինծառայողների կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից առերեւույթ հրաժարվելու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ: Արգիշտի Քյարամյանի ղեկավարած հիմնարկը նաեւ երկու զինծառայողի զղջում էր տեսագրել եւ տարածել:
Մեզ տեղեկություններ են հասել, որ զղջման տեքստերին նախորդել են բռնության, սպառնալիքների փորձերը: Անգամ լուրեր կան, որ զինվորականները դաժան ծեծի են ենթարկվել: Այդ մասին հարցրինք Տավուշի պայքարի մասնակից, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին։
«Չեմ կարա ասեմ, ամեն ինչ հնարավոր է... բայց պայմանագրայիններին ես՝ ինքս եմ հետ տվել, ասել եմ, որ ձեր արած քայլը հիմա սխալ ա, ծառայության մեջ եք, հետ գնացեք, իրենք բռնություններից հետո եկել էին՝ իրենց աջակցությունը հայտնեին տավուշցիներին, ես ասել եմ` գնացեք, պետք չի ձեր աջակցությունը, գնացեք, ձեր ծառայությունն արեք։ Գիտեմ՝ քրեական գործ հարուցվել է, բայց մանրամասներ չգիտեմ, չեմ ճանաչում, ընդամենը մեկ-երկու հոգու՝ նախկին հրամանատար եղած ժամանակ: Ինքնաբուխ են եկել»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը