Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ) Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու Երևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել

Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող
Հայաստան

Արեւմուտքը հնարավորություն է ստացել սահմանազատման գործընթացից Ռուսաստանին բացառելու. ԱԳ նախկին փոխնախարար

Չէի կարող սա նորմլ պրոցես կոչել. առողջ տրամաբանությանը հակառակ պրոցես է տեղի ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԳ նախկին փոխնախարար Գագիկ Ղալաչյանը՝ անդրադառնալով Տավուշի մարսում սահմանին շուրջ 3 տասնյակ սյուներ տեղադրելուն:

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ սահմանազատումն ու սահմանագծումը ընդհանուր կարգավորման փաթեթային գործընթացի ավարտական մասն է հանդիսանում: Մինչ այդ շատ հարցեր կան կարգավորելու երկու պետությունների միջեւ: Երկրորդը, ընդհանրապես, սահմանազատումը տեղի է ունենում որոշակի սկզբունքների հիման վրա, որը համաձայնեցվում է կողմերի միջեւ: Մենք չգիտենք, թե որ սկզբունքներն են վերցված:

Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ մեր սահմանը շատ երկար է եւ պարզ է, որ ամբողջ սահմանազատման գործընթացում ունենալու ենք տարբեր իրավիճակներ, երբ կողմերի դիրքորոշումները կարող են հակադրվել միմյանց հետ, կարող են ընդհանուր հայտարարի չգալ: Մենք գիտենք, որ երկրներ կան, որ տասնյակ տարիներով են սահմանազատում իրականացնում եւ դա որեւէ սրացման չի բերում, դա շատ քաղաքակիրթ պրոցես է:

Հաշվի առնելով, որ տարբեր տեղերում տարբեր հարցեր կարող են առաջանալ սահմանազատման ընթացքում, ընդունված է մի սկզբունք, որ կողմերը նախեւառաջ պայմանավորվում են, որ ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ: Այսինքն երբ կգան համաձայնության բոլոր հատվածների շուրջ, այդ ժամանակ նոր կարելի է սկսել սահմանազատումը: Այս դեպքում տեսնում ենք լրիվ հակառակը»,-ասաց նա:

Հարցին՝ դա Հայաստանն անում է ուժի սպառնալիքի տա՞կ, Ղալաչյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ այդ ուժի սպառնալիքից: Այս վերջերս մենք ավելի շատ ուժի կիրառման սպառնալիք լսում ենք մեր իշխանություններից, քան հարեւան պետություններից: Հնարավոր է՝ կա որոշակի ճնշում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ընկրկենք ցանկացած ճնշման առաջ: Վերջին հաշվով, այս հատվածական սահմանազատումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը փորձում է սկզբանե ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել հետագա հատվածների սահմանազատման համար: Այսինքն, այնտեղ, որտեղ Հայաստանը հնարավոր է ինչ-որ զիջումներ անի, այդ տեղերում իրենք իրենց սյուները կանգնեցնում են, իսկ այնտեղ, որտեղ կարող է հարց առաջանալ մեր կողմից, արդեն կմնան անպատասխան:

Քանի դեռ ադրբեջանցիները տեսնում են, որ կարող են բրելավել իրենց բանակցային դիրքերը՝ առանց փոխզիջման գնալու, ձգտելու են հասնել դրան: Քանի դեռ ՀՀ իշխանությունները ամեն անգամ նահանջում են, դա շատ բարենպաստ հնարավորություններ է ստեղծում Ադրբեջանի դիվանագիտության համար: Այն, ինչ այսօր տեղի է ունենում, առողջ տրամաբանությունից դուրս է»:

Փոխնախարարը հիշեցրեց, որ ժամանակին գործում էր Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ ձեւաչափ, որի շրջանակներում նախատեսվում էր իրականացնել նաեւ սահմանազատում. «Հիմա Արեւմուտքը հնարավորություն է ստացել այդ գործընթացից Ռուսաստանին բացառելու: Գուցե սա է պատճառը, որ այսպես բուռն աջակցություն է ստանում այս գործընթացը արեւմտյան պետությունների կողմից:

Նր խոսքով, այն հանրային պրոցեսները, որ հիմա տեղի են ունենում, կարող են նպաստել իրականացվող գործընթացի կասեցմանը. «Բայց չեմ կարծում, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, ներկայիս իշխանությունները պատրաստ են չեղարկելու: մենք պետք է փորձենք վերանայել այս ամբողջ գործընթացի տրամաբանությունը»,-այս ոգով չի կարելի շարունակել»,- ընդգծեց նախկին փոխնախարարը: