Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա

Ապրիլի 24-ը սոսկ նահատակներին ոգեկոչելու օր չէ, ապրիլի 24-ը մեր ազգային պհանջատիրությունը ամրապնդելու օր է, կոչ է, պատգամ է մեր բյուրավոր նահատակներից մեզ եկող: Այս մասին հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողության ժամանակ իր ելույթում նշել է Մ«եծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:

Նա,. մասնավորապես, նշել է. «Պահանջատեր է մեր ժողովուրդը բառի ամբողջական հասկացողությամբ եւ պետք է մնա պհանջատեր այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան 1915-ին մեր ժողովրդի դեմ գործադրած ցեղասպանությունը չի ընդունել:

Մեր ժողովուրդը պահանջատեր կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Արցախը մնում է բռնագրավված ցեղասպան Ադրբեջանի կողմից: Պահանջատեր պետք է մնա մեր ժողովուրդը այնքան ժամանակ, որ ցեղասպանական վախի հետեւանքով Արցախի ժողովուրդը վերացել է իր պապենական հողերից:

Հայոց ցեղասպանությունն իրավական հիմք ունի եւ համապատասխանում է միջազգային օրենքներին: Հետեւաբար, անկարելի է անտեսել մեր պահանջատիրությունը, դրա վվերականությունն ու այժմեականությունը: Անցնող տասնամյակներում երկրներ, կառավարություններ, նախագահներ, եկեղեցիներ, կրոններ, միջազգային կազմակերպություններ հաջորդաբար ճնաչեցին Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը: Այս ընթացքը պետք է շարունակվի:

Այսօր, երբ Ադրբեջանը շարունակում է զանազան ձեւերով ջնջել հայության հետքը Արցախում, փորձում է քանդել կամ այլափոխել մեր մշակութային կոթողները, երբ Ադրբեջանը փորձում է հաջորդաբար եւ հետեւողական կերպով պահանջներ դնել ՀՀ-ի առջեւ, պահանջներ, որոնք կտանվում են Հայաստանի հողային ամբողջականությունը, անվտանգությունը եւ գերիշխանությունը, այսօր երբ Թուրքիան իր կրգին նոր պայմաններ է դնում մեր ժողովրդի իդելաները, արժեքները, խորհրդանիշները ջնջելու, եւ նույնիսկ Հայ Դատի հետապնդումը կասեցնելու, այս կացության դիմաց մեր ժողովրդի երգի բառերով ասենք՝ «Հիմի էլ լռե՞նք, երբ թշնամին իր սուրն է դրել մեր կրծքին»:

Պետք չէ լռել: Եթե լռենք, մեր նահատակները մեզ պետք է դատապարտեն: Եթե լռենք, Արցախի Կիլիկիո, Արեւմտյան Հայաստանի վանքերն ու եկեղեցիները պետք է աղաղակեն»:

Արամ Ա-ն անդրադարձել է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեկ արված հայտարարությանը. «Թուրքիայի նախագահն ասել է. «Մոռացեք անհիմն հիշողությունները եւ երեւակայական պատմությունները»: Սա է Թուրքիայի նախագհահի պատգամը մեր ժողովրդին: Մեր նահատակների դիմաց կանգնած այստեղ ես Թուրքիայի նախգահին ասում եմ. «Պարոն Էրդողան, որտեղի՞ց եկան այս աճյունները մեր նահատակների Օսմանյան Կայսրության սահմաններից ներս: Քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը: Պարոն Էրդողան, այսօր պատմությունը վկայում է, նույնիսկ թուրք պատմաբանների կողմից, որ այն, ինչ կատարվեց 1915-ին իմ պապերի դեմ, քո պապերի կողմից, ցեղասպանություն էր՝ ծրագրված եւ գործադրված պետական մասշտաբով: Պարոն Էրդողան, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին: Հայաստանն ու Սփյուռքը մեկ ամբողջություն է, մենք մեկ ազգ ենք մեկ պահանջատիրությամբ: Հետեւաբար մենք չպետք է լռենք: Արթուն եղիր ժողովուրդ հայոց:

Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից նոր համաթուրանական շարժումը սկսել է կազմավորվել Կովկասի մեջ, եւ փորձ կկատարվի խեղդել Հայաստանը այս շարժման օղակում: Հայաստանի ցեղասպան դրացիներն այնպիսի պայմաններ կդնեն Հայաստանի դիմաց, պայմաններ, որոնք եթե ոչ այսօր, վաղը պետք է վտանգեն Հայաստանի գերիշխանությունը, նույնիսկ Հայաստանի գոյությունը:

Մենք մերժում ենք ուրիշներին ենթակա դառնալ՝ միակողմանի զիջումներ կատարելով եւ դրանց դիմաց ոչինչ չստանալով:

Մենք մերժում ենք պարտադրված կացություններ ընդունելու վտանգավոր մոտեցումը ու շեշտում ենք աշխարհաքաղաքական նոր իրականությունների դիմաց նոր ռազմավարություն եւ մարտավարություն ճշտելու հրամայականը:

Մենք մերժում ենք համակերպվել այնպիսի կացությունների, երբ դատելին կդառնա դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը՝ իրավատեր:

Մենք արարություն ենք պահանջում: Աշխարհաքաղաքական շահերի ու ուժի քաղաքականության դիմաց մենք միջազգային օրենքի գերակայությունն ենք պահանջում:

Մենք պահանջում ենք Արցախի ժողովրդի վերադարձն իր հայրենի հողը, եւ իր իրավունքների վերահաստատումը միջազգային երաշխվորությամբ:

Մենք պահանջում ենք Ադրբեջանի կողմից անարդարորեն ձերբակալված բոլոր գերիների ազատ արձակումը:

Մենք պահանջում ենք Օսմանյան Կայսրության կողմից մեր ժողովրդի դեմ գործադրած Ցեղասպանության ճանաչումը եւ մեր ժողովրդի իրավունքների հատուցումը»:

Արամ Ա-ն համախմբման եւ միասնականության կոչ արեց հայ ժողովրդին. «Համախմբվենք մեր ազգի գերագույն արժեքների եւ իդեալների շուրջ, համախմբվենք Հայաստանի փրկության շուրջ, համախմբվենք համահայկական օրակարգի շուրջ: Մեզ միացնողը Հայաստանն է, Հայաստանի փրկությունն է: Մենք բարեկամներ չունենք, մեր բարեկամը մենք ենք, մեր միասնականությունն է, հզորությունն է: Եկեք այս գիտակցությամբ ու ամբողջական հանձնառությամբ շրունակենք մեր պահանջատիրական պայքարը:

Հազար փառք մեր ժողովրդին»: