«Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու
Երեւանցի Գայանե Գեւորգյանը 2015 թվականից տեղափոխվել է եւ բնակվում է Վանում:
Այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ NEWS.am-ի հետ զրույցում պատմեց. «Ինձ մեկ ժետոնի համար գործից հեռացրեցին, ես էլ որոշեցի գնալ Թուրքիա, հիվանդներ պահեցի, աշխատեցի, ծանր օրեր անցկացրեցի. Տղաս Մարտակերտում էր ծառայում:
Ես որոշեցի գնալ իմ նախնիների քաղաքը՝ Վանը տեսնել: Տատիս գյուղն եմ գտել, Էրզրումում պապիս գյուղն եմ գտել, տունն եմ գտել, բայց այնտեղ միայն տան հիմքն էր: Հետո որոշեցի, որ եթե Հայաստանից դուրս եմ եկել, պետք է ապրեմ ոչ թե Ստամբուլում, այլ Վանում:
2015-ին ես գնել եմ բնակարան Արտամետում՝ Վանա լճի ափին: Ես ինձ այնտեղ շատ լավ եմ զգում, քանի որ այն իմ նախնիների երկիրն է: Վան գալիս են շատ հայեր, ես դրանից լավ եմ զգում, քանի որ կարոտում եմ իմ հայ ազգին:
Արտամետում կար փոքրիկ եկեղեցի, ես դիմեցի քաղաքապետարանին, իրենք վերանորոգեցին, մոմակալ եմ խնդրել, դա էլ տվեցին: Ախթամարի կղզու եկեղեցում էլ մոմոկալներ չկային, ես պայքարեցի եւ վերանորոգեցին»,-ասաց նա:
Գայանեի խոսքով, Վանի բնակիչները հայերին շատ կարոտել են. «Հենց իմանում են Երեւանից եմ, հայ են, ասում են՝ վայ, լավ կլիներ չգնայիք: Ասում եմ՝ չենք գնացել, մեզ կոտորելով հանել եք:
Մի օր լսեցի, որ Վանում Արալեզ գյուղում, որը հիմա այլ անուն ունի, գերեզմանոց են քանդում մեքենաներով: Անմիջապես գնացի, կանգնեցրի, ոսկորները հավաքեցի, թաղեցի հողի տակ:
Մեկ տարի հետո դիմում գրեցի Վանի քաղաքապետարանին, որ ես Գայանե Գեւորգյանս, այստեղ եմ մահանալու եւ ինձ այստեղ պետք է թաղեն, եւ ինձ հատկացրեցին 5 հազար մետր հող որպես գերեզմանոց: Որոշել եմ ցանկապատել քարերով, որ հայկական գերեզմանոցը ցանկապատված լինի: Մի քանի հայերով որոշել ենք այդտեղ եկեղեցու համար տեղ հատկացնել:
Իմ ասածն այն է, որ բոլոր հայերը առաջին հերթին Հայաստանի հողերին տեր կանգնել, հետո նաեւ Արեւմտյան Հայաստանի համար պայքարել:
Ես միակ բացահայտ հայն եմ, որ 1915-ից հետո վերադարձել եմ եւ բնակվում եմ այնտեղ: Կան ծպտված հայեր, իմ հրեւանն էլ հին հայերից է ծպտված, բայց ես միակ բացահայտ հայն եմ»,- ասաց նա:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը