Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«2018 թվականի մայիսի 15-ին ՀՀ առողջապահության նախարարությունում ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Պետական պատվերի համակարգը սպառել է իրեն, և մենք պետք է փորձենք այնպիսի համակարգ ներդնել, որպեսզի կարողանանք լուծել ռազմավարական նշանակության այդ հարցը»:
Ժողովուրդ օրաթերթը արձանագրեց, որ շուրջ 6 տարի անց, ոլորտում նույն պատկերն է․ քաղաքացիները բողոքում են, որ պետպատվերով երբ դիմում են բուժսպասարկման, պատասխան են ստանում, թե պետպատվերը վերջացել է։ Ու զարմանալի է, թե ինչպես է կատարվում պլանավորումը, բաշխվածությունը, որ տարվա կեսին արդեն այն սպառվում է։
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն Թորոսյանը առողջապահության նախարար էր, պետպատըվերով միլիոնավոր դրամների հատկացում էր կատարվում նրա կնոջը պատկանող բժշկկան կենտրոնին։
«Միբս» բժշկական կենտրոնը, որը 2017 թվականին պետպատվերի գումար ընդհանրապես չի ստացել, հեղափոխությունից հետո դարձել է պետբյուջեից ամենաշատ գումարներ ստացող կենտրոններից մեկը:
Հատկացումները, ըստ Առողջապահության նախարարության, եղել են այսպիսին,
2017 – 0 դրամ
2018 – 25․1 մլն դրամ
2019 – 98․9 մլն դրամ
2020 – 127.6 մլն դրամ
Բա ասում եք՝ կոռուպցիա չկա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով