ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ՝ Նիկոլ Փաշինյանի համերկրացի Վահե Ղալումյանի գլխավորությամբ, եռօրյա այց են կատարել Սյունիք: Կազմում Ղալումյանի գլխավորած ԱԺ տարածքային հարցերի հանձնաժողովի իշխանական անդամներն են եղել, որոնք հանդիպումներ են ունեցել համայնքներում։ ԱԺ-ն այցի մասին հաղորդել է․ «Ծանոթացել են սուբվենցիոն ծրագրերին, քննարկել համայնքների խոշորացման գործընթացից հետո սեփական եկամուտների ծախսման արդյունավետության հարցը, հանդիպել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, այցելել ԶՊՄԿ»:
Սակայն այցն այնքան էլ աշխատանքային չի եղել՝ պատգամավորները սեփական նախաձեռնությամբ չեն այցելել Սյունիք:
Պատերազմից հետո նրանք Սյունիքից խուսափում են` նկատի ունենալով Փաշինյանին ուղղված սյունյաց ողջույնների պատմությունը: Միայն մարզային պատգամավորները երբեմն լուսանկարներ են հրապարակում իրենց ընտրողների հետ հանդիպումներից:
Այս այցը եղել է ՄԱԿ-ի Զարգացման «Հայաստանի խորհրդարանի արձագանքման արդյունավետության թափանցիկության եւ ներառականության խթանում» ծրագրի շրջանակներում։ Սյունիքն առաջին մարզն է, լուր կա, որ լինելու են նաեւ մյուսներում։ Ի դեպ, այդ հանձնաժողովի անդամ, սյունեցի, Արայիկ Հարությունյանի հետ քավոր-սանիկական կապի մեջ գտնվող նկարիչ Դավիթ Դանիելյանը եռօրյա այցի մոդերատորն է եղել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով