Փախստականների հարցով հայ-բրիտանական հնարավոր գործարքը չի բխում Հայաստանի շահերից
Մեծ Բրիտանիան չի ցանկանում, որ այդ մարդիկ մնան իր տարածքում, քանի որ կան մշակութային տարբերություններ, և նրանց ներկայությունը կարող է սոցիալական և այլ խնդիրներ առաջացնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Միգրացիոն պետական ծառայության նախկին պետ Գագիկ Եգանյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, թե Մեծ Բրիտանիան ցանկանում է Հայաստանի հետ համաձայնագիր կնքել փախստականներին Հայաստան արտաքսելու վերաբերյալ՝ նրանց ապաստանի դիմումների քննարկման ընթացքում՝ գումարի դիմաց։
Նրա գնահատմամբ, Բրիտանիան ցանկանում է ձերբազատվել այդ խնդիրներից և դրանք դնել այլ երկրի ուսերին։
«Չեմ կարծում, որ սա կարող է ստեղծել մի իրավիճակ, որը կծառայի Հայաստանի շահերին»,- նշել է նա։
Եգանյանը չի բացառել, որ այս մարդկանց մոտ դժգոհություն կարող է առաջանալ, քանի որ նրանք Բրիտանիա են ժամանել իրենց սոցիալական խնդիրները լուծելու նպատակով։
«Նրանք ակնկալում են Բրիտանիայում կամ պաշտպանություն, կամ բնակվելու իրավունք, կամ աշխատանք ստանալ։ Եթե նրանց տեղափոխեն այլ երկիր, դա կարող է առաջացնել նրանց դժգոհությունը, քանի որ նրանց սպասելիքները չեն արդարանա։
Մարդկանց անհասկանալի, ագրեսիվ զանգվածը Հայաստան բերելը մեզ չի կարող օգուտ տալ։ Չեմ կարծում, որ այս իրավիճակը, բացի բացասական հետևանքներից, այլ բանի կարող է հանգեցնել ընդունող կողմի համար։
Ավելի վաղ նմանօրինակ առաջարկ էր ստացվել Իսրայելից, սակայն Հայաստանը դրան բացասական պատասխան տվեց։ Իսրայելը նույնպես ցանկանում էր ազատվել ապաստան հայցողներից»,- հավելել է փորձագետը։
Հիշեցնենք, որ Times թերթը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ից արտահոսքը, գրել էր, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն բանակցություններ է վարել Հայաստանի, Կոտ դ'Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի ներկայացուցիչների հետ՝ Ռուանդայի հետ կնքած համաձայնագրի նման համաձայնագիր կնքելու համար։
Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանն իր հերթին վստահեցրել է, որ հայկական կողմը բովանդակային և տեխնիկական բանակցություններ չի վարել Մեծ Բրիտանիայի հետ՝ անօրինական միգրանտներ Հայաստան ուղարկելու վերաբերյալ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով