Երեւանում ծառատունկ են անում, որ հետո հատեն կամ խոր էտի ենթարկեն
Երեւանի քաղաքապետարանը հայտնում է, թե շարունակվում է աշնանային էտը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, մայրաքաղաքի փողոցների, այգիների, պուրակների, բակերի եւ հանրային օգտագործման այլ տարածքների ծառերից հեռացվում են չոր եւ հիվանդ, ինչպես նաեւ գերաճած ճյուղերը:
Իրականում, այնպիսի տպավորություն է, որ Երեւանում տարվա բոլոր օրերին ծառերն էտում են, իսկ ավելի կոնկրետ` զրկում սաղարթից:
Ոչ թե հեռացվում են ճյուղերը, այլ ծառերը գրեթե զրկվում են բոլոր ճյուղերից եւ հարց է առաջանում, թե ում են պետք այդ ծառերը, եթե զրկված են լինելու կանաչից:
Նշվում է, թե խոր էտ կիրառվում է բացառապես բարդիների եւ այն ծառերի նկատմամբ, որոնք ենթակա են քամիներից տապալվելու վտանգին, բայց իրականում պատկերը բոլորովին այլ է: Խորը էտի են ենթարկվում գրեթե բոլոր ծառերը, որոնք ծածկում են խանութների գովազդային վահանակները կամ խանգարում են բնակիչներից որեւէ մեկին:
Ավելին, համառ լուրեր են պտտվում, որ էտի ընթացքում ոմանք լուծում են վառելափայտի հարցը:
Եւ այսքանից հետո ծիծաղելի է, երվ խոսում են, թե նոյեմ,բերի 11-ին շաբաթօրյակ ծառատունկ է լինելու: Ինչու եք տնկում, որ հետո կտրելու եք կամ խոր էտի ենթարկեք:
Ծանոթացեք Լոնդոնի, Մոսկվայի, Վիեննայի, Հռոմի կանաչ տարածքներին, ծառերի վիճակին եւ նոր խոր էտի ենթարկեք մայրաքաղաքի արդեն հատ ու կենտ ծառերը:
Top-News.am


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Այսօրվանից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները...