Իսկ երիտասարդներին կարելի է վստահել
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ընկերական խաղում 4:1 հաշվով Երեւանում պարտության մատնեց բելառուսի հավաքականին: Երկար ընդմիջումից հետո վերջապես հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ, եւ որ ամենակարեւորն է, տպավորեց երիտասարդ ֆուտբոլիստների նվիրումով խաղը:
Առաջին խաղակեսի ամբողջ ընթացքը չէր հուշում, որ Հայաստանի հավաքականը կարող է հաղթել, այն էլ խոշոր հաշվով: Բելառուսը ուներ գոլ խփելու չորս ռեալ հնարավորություն, բայց չկարողացան գոնե մեկ գոլ խփել:
Առաջին խաղակեսի վերջնամասում բելառուսները վայր գցեցին Պիզելիին եւ վրաց մրցավար Լաշա Սիլագավան նշանակեց մետրոնոց հարված: Մխիթարյանը հարվածեց, դարպասապահը ետ մղեց գնդակը, Մխիթարյանը կրկին հարվածես, դարպասապահը կրկին ետ մղեց հարվածը, բայց արդեն Արազ Օզբիլիսի գլխի հրվածը փակել նա չկարողացավ:
Քիչ անց Հենրիխ Մխիթարյանն ուղղեց իր սխալը եւ Մալաքյանի եւ բարսեղյանի հետ գնդակը խաղարկելուց հետո հաշիվը դարձրեց 2:0:
Երկրորդ խաղակեսում բելառուսներն արդեն վտանգավոր պահեր չստեղծեցին, թեեւ հենց սկզբից նետվեցին գրոհի: Փոխարենը անկյունայինի խաղարկումից հետո Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը եզրափակեց գոլով Ռումյան Հովսեփյանը:
Բելառուսները միակ գոլը խփեցին 11 մետրոնոց հարվածով, երբ վրաց մրցավարը առանց լուրջ պատճառի որոշեց, որ մեր ազգային հավաքականը խախտել է կանոնները:
Իսկ ամենաուրախալին այս խաղում Հայաստանի ազգային հավաքականի խփած չորրորդ գոլն էր: Ոչ թե նրա համար, որ մեր թիմը հաղթեց խոշոր հաշվով, այլ նրա, որ այն խփեց երիտասարդ ֆուտբոլիստ Հարություն Վարդանյանը, այն էլ հեռահար գեղեցիկ հարվածով:


Հատուկ ընդգծենք նաեւ Էդքար Մալաքյանի եւ Ռումյան Հովսեփյանի հաջող խաղը: Նրանք պայքարում էին մինչեւ վերջ եւ շատ գրագետ էին խաղում: Փորձառու ֆուտբոլիստներից կրկին հաճելի տպավորություն թողեցին Օզբիլիսը եւ Պիզելին, իսկ Մխիթարյանը, ակնհայտորեն խաղային ճգնաժամ է ապրում, որ շատ շուտով կհաղթահարվի:
Իսկ մեր թիմը վերջապես պետք է համադրի փորձառու ֆուտբոլիստների եւ երիտասարդների գրագետ խաղը, միաժամանակ փորձելով գտնել նոր խաղացողներ, որոնք կլրացնենք ակնհայտ բաց տեղերը:
Top-News.am


















































Փյունիկը ձեռքից բաց թողեց հաղթանակը Ուրարտուի դեմ խաղում
Դիեգո Մարադոնա. Եթե չլինեին վնասվածքները, Ռոնալդոն կդառնար պատմության լավագույն խաղացողը
«Բարսելոնան» եւ «Յուվենտուսը» կխաղան հաջորդ փուլում
«Չելսին» չսիրեց Ադրբեջանի չեմպիոնին
Կելտերի սխալը չներեցին փարիզցիները
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել