Հովիվ է՝ ինչ իմանա, թե սահմանը որն է, 1-2 մ անցել է՝ կրակել են. Հովսեփյանը՝ նախօրեի միջադեպի մասին
Ադրբեջանական կողմում նախօրեին հայտնված հովիվն էլ, ոչխարներն էլ հետ են վերադարձել, Տեղում են։ Ոչխարները փոստի աշխատողին են եղել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Արավուսի նախկին գյուղապետ, Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը։
«Ներքին Խնձորեսկի ու Տեղ գյուղի սահմանը գետի կողքով է անցնում, ոչխարներն էդտեղ են արածացնում, էդտեղ են պահում։ Հովիվը ոչխարների հետևից գնացել է, դե, հովիվ է՝ ինչ իմանա, թե սահմանը որն է, մեղավոր չի, 1-2 մետր անցել է սկսել են կրակել»,-ասաց Հովսեփյանը։
Նա նշեց նաև, որ հովիվն հիմա էլի արոտավայրերում է՝ ոչխարների մոտ։ «Քանի որ ոչխարները շատ են՝ գյուղ չեն էլ բերում, այդքանին անհնարին է գյուղի մեջ պահելը, դրսում են պահում, բայց ամեն բան արդեն կարգավորվել է»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով