Տիգրան Ավինյանը հերթական խայտառակ որոշման նախագիծն է բերում առաջիկա նիստի օրակարգ. Իզաբելլա Աբգարյան
Երևանի ավագանու դերն ու կշիռը այդպես էլ չհասկացած քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական խայտառակ որոշման նախագիծն է բերում առաջիկա նիստի օրակարգ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը:
«Ըստ իր կողմից առաջարկվող նախագծի՝ ավագանու խմբակցությունների ղեկավարները պետք է մեկ անգամ իրավունք ունենան նախքան քվեարկությունը 15 րոպե ընդմիջում վերցնել՝ ներկայիս երեք անգամվա փոխարեն:
Տեղեկացնենք, որ այդ ընդմիջումներն անհրաժեշտ են լինում, որ խմբակցությունները հստակեցնեն իրենց քվեարկությունը՝ անհրաժեշտ դեպքում փոխելով այն:
Նման անհրաժեշտություն կարող է առաջանալ տարբեր պատճառներով, ինչպես, օրինակ, հարց ու պատասխանի կամ ելույթների փուլում ի հայտ եկած նոր հանգամանքների առկայությամբ:
Գուցե «որոշումները գրպաններում» նիստի եկածների համար նման կարիք չի առաջանում, բայց ժողովրդավար աշխատելաոճ որդեգրած խմբակցությունների համար նորմալ է քվեարկությունից առաջ կարծիք փոխելը կամ խմբակցության անդամներից մեկի պահանջով նման փոփոխությունները քննարկելը:
Ինքնին Ավագանու նսեմացում, խամաճիկացում է գործադիրի կողմից ավագանու նիստի կանոնակարգին միջամտելը, փոփոխելը: Այն պետք է բացառապես լինի ավագանու տիրույթում:
Եթե իշխանություններն այդպիսով փորձում են ժամանակ խնայել, ապա ընդդիմությունը կարող է յուրաքանչյուր հարցից հետո ամբողջ կազմով գրանցվել թե՜ հարցերի, թե՜ ելույթների համար:
Հաջորդ նիստին էլ դա՞ պիտի փոխեն:
Արևմտյան արժեքներից խոսացող իշխող կուսակցությունները հերթական անգամ ապացուցում են, որ գաղափար չունեն դրանց էությունից և ժողովրդավար ուղու փոխարեն գնում են ավտորիտարիզմի ճանապարհով:
Եթե ՔՊում մնացել են մարդիկ, որ հասկանում են՝ ինչի մասին է խոսքը, թող բացատրեն քաղաքապետարանի իրենց կուսակիցներին և հորդորեն հանել օրակարգից այս՝ հերթական խայտառակությունը»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ