Ներկայիս իշխանությունները գնում են միակողմանի զիջումների, մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում․ Գուրգեն Մելիքյան
Ներկայիս իշխանությունները գնում են միակողմանի զիջումների, մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում․ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։
«Տավուշը մեր դարպասն է այսօր, և մենք պարտավոր ենք և՛ Ոսկեպարը, և՛ Կիրանցը, և՛ Բաղանիսը պահելու։ Միակողմանի զիջումը ոչ մի բան չի տալու մեզ, մենք ստորացած վիճակում ենք։ Խաղաղությունը յուրաքանչյուրիս է պետք, գիտենք խաղաղության արժեքը բայց և գիտենք այն արյան արժեքը, որ տղաները թափել են»,- հայտարարեց նա։
Նրա խոսքով՝ այդ շրջանները բոլորինս են և ոչ միայն այդտեղի բնակչությանը և պետք է բոլորս պայքարենք դրանց համար։
«Սա հողի, տան, տարածքի հարց չէ, հայրենիքի հարց է, մենք պարտավոր ենք պահելու այդ հողը»,- ասաց նա։
Հարցին՝ այդ տարածքները հայկակա՞ն են, թե՞ չէ, նա արձագանքեց․ «Այնտեղի հուշարձաններն արդեն ասում են, որ հայկական են, կարիք չկա մենք ինքներս կասկածի տակ դնենք այն ինչը մերն է։ Դադիվանքը մե՞րն էր, թե՞ մեր չէր։ Ուղղակի պետք է արձանագրենք՝ ապաշնորհ մարդիկ չեն կարողանում պահել հայոց երկիրը, թույլ են տալիս պղծելու մեր սրբությունները»։
Հարցին էլ՝ ի՞նչ անել, որ չկրկնվի Աղավնոյի ճակատագիրը, որտեղից մարդիկ դուրս եկան, Մելիքյանը պատասխանեց․ «Պետք է կարողանանք ապաշնորհ մարդկանց ասել՝ եթե չեք կարողանում կառավարել, հեռացեք, գնացեք, բա՛վ է։ Ինչքա՞ն զիջենք, իմ արժանապատվության գնով ես խաղաղություն չեմ ուզում»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ