ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանի հետ. իշխանությունը դրական է տրամադրված
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առաջիկայում ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածուի հետ։ Մեզ հայտնի դարձավ, որ ՔՊ-ականները դրական են տրամադրված Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Դավիթ Խաչատուրյանի հետ հանդիպմանը եւ, ինչպես ներքին խոսակցությունների ժամանակ են ասել, արդեն նրան մեկ անգամ լսել են ու քվեարկել, որ նա Վճռաբեկ դատարանի դատավոր դառնա, ուստի այս անգամ էլ որոշումը դրական կլինի։ Ըստ էության, ՔՊ-ականները Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հաճոյանալու համար կքվեարկեն նրա եղբոր օգտին հնարավոր քրեական պատասխանատվությունից իրենց ապահովագրելու համար։
Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն էր տարածել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջարկելու մասին:
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը»,- ասվում է հայտարարության մեջ: Նկատենք,որ Դավիթ Խաչատուրյանին առաջին անգամ դատավորները մերժեցին, եւ նրա փոխարեն ԱԺ գնաց Դավիթ Բալայանը, սակայն ՔՊ-ն մերժեց նրան։ Արդյունքում դատավորները երկրորդ անգամ հավաքվեցին եւ, ըստ էության, ճնշումների արդյունքում քվեարկեցին Սասուն Խաչատրյանի եղբոր օգտին, ու նա կգնա ԱԺ՝ ներկայանալու ՔՊ-ի դատին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ