Փաշինյանի այսօրվա կարգավիճակին մնացել է 730 օր. անհայտ է, թե ինչ է անելու նա՝ ժողովրդի վստահության քվեին արժանանալու համար
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարմանը մնացել է 730 օր՝ գրեթե 2 տարի, եթե չոր հաշվարկ անենք։
Այս տարիների ընթացքում նախկինների կողմից արմատացած մոլությունները մերժող այսօրվա իշխանությունները ստեղծեցին նոր պաշտամունքներ՝ թեժացնելով աթոռապաշտությունն ու անձի պաշտամունքի գաղափարը։
Նրանք, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կախված են սեփական աթոռից, իսկ հեռանալու վտանգը, հաշվարկված օրերի համաձայն, դամոկլյան սրերի պես կախված է նրանց գլխին։
Անհայտ է, թե վերջին տարիներին Արցախի 11.458 կմ² տարածքը հանձնած եւ ՀՀ սուվերեն որոշ տարածքների նկատմամբ ակնհայտ հակահայ նպատակներ հետապնդող ՀՀ վարչապետը ինչպես է պատրաստվում հուսալ, որ կարժանանա ժողովրդի վստահության քվեին։
Անգամ «Գելլափ»֊ի հարցումները, ամերիկյան կազմակերպությունների հարցումները հրապարակավ վկայում են, որ հաջորդ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը այսօրվա միահեծան կառավարման համակարգը չի ունենալու, եթե չասենք, որ Սահակաշվիլու նման նրան կմերժի ժողովուրդը. Փաշինյանի այսօրվա կարգավիճակին մնացել է 730 օր»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ