Ավելի քան 10,5 մլն դրամ՝ Փաշինյանի պաշտպանությունն ամրացնելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է ամրացնել իր պաշտպանությունը` մեծ միջոցներ ծախսելով, նորանոր ուժեր ներգրավելով եւ մեթոդներ կիրառելով: Այս անգամ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար վարչապետի աշխատակազմը 4 մետաղորսիչ է գնել, որոնցից յուրաքանչյուրն արժե 2 մլն 650 հազար դրամ, ընդհանուր առմամբ՝ վճարվել է 10 մլն 600 հազար դրամ։
Իհարկե, մետաղորսիչներ կային կառավարությունում, բայց երեւի սրանք ավելի ժամանակակից են ու վստահելի: Եթե նույնքան ջանք, որքան Փաշինյանը գործադրում է անձնական անվտանգությունն ապահովելու համար, գործադրեր պետության անվտանգության ուղղությամբ, Հայաստանը գուցե իրապես դառնար այն խաղաղ Շվեյցարիան, որի մասին ՔՊ-ականներն առավոտից երեկո հայտարարում են իրենց կենացներում»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ