Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց «փաստ՝ N87-ը՝ Նոր Հայաստանի մասին «2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, համաձայն ընդունված որոշումների, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում, արգելվելու է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը և իրացումը»:
Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ վարչապետի այս խոստումը չկատարվեց, փոխարենը նշված ամսաթվին տոպրակները խանութներում հաստացան և թանկացան, և հիմա նույն տոպրակը տրվում է նախկին 10-20 դրամ, կամ անվճարի փոխարեն՝ մինչև 100 դրամով։
Կառավարության՝ 03․08․2023թ․ նիստում Նիկոլ Փաշինյանը զարմացած դիմեց գործադիրի անդամներին, թե ո՞վ ունի հետևյալ հարցի պատասխանը․ «Նախորդ օրը մտել եմ սուպերմարկետ, ինձ իմ գնած ապրանքը տվել են նույն տորակով, ինչ 5 տարի առաջ, այնինչ մենք այս դահլիճում քննարկում էինք, որ մինչև այսինչ հաստության տոպակներն արգելու ենք, չի լինելու»։
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն արձագանքեց․ «2019 թվականի կարգավորումով, 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կարգավորումը, որ պոլիէթիլենային տոպրակները՝ մինչև 50 միկրո հաստությամբ, արգելվում է։ Համայնքները վերասհսկողություն արեցին և սա արդյունք չտվեց։ Հիմա մենք նախագիծ ունեք, որ պոլիէթիլենային տոպրակների ամբողջական վաճառքն ենք արգելելու և մեկանգամյա օգտագործման պլաստկ շշերի»։
Այդ արգելքը ևս տեղի չունեցավ։
Այս ամենի փոխարեն Հակոբ Սիմիդյանը 15․01․2024թ․ ասուլիսին եկել էր բազմաթիվ օգտագործման ոչ պոլիէթիլենային տոպրակներով, դրանք նվիրեց լրագրողներին և հույս հայտնեց, որ գոնե լրագրողները կպահպանեն ընդունված օրենքը։ Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ