Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ
Մարտի 23-ին՝ ժամը 15։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավշար գյուղ չհասած՝ ավտոլվացման կետում, վիճաբանություն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները տեղում պարզել են, որ Արարատ գյուղի սկզբնամասում գտնվող ավտոլվացման կետի մոտ վիճաբանության ընթացքում Արարատի մարզի բնակիչներ 34-ամյա Սարո Մարգարյանը, 40-ամյա Հակոբ Մարգարյանը, ով աշխատում է Արարատի համայնքապետարանի կոմունալ ծառայության այգու պատասխանատու և նրանց ընկերները ծեծի են ենթարկել 27-ամյա Մոնթե Մախսուդյանին, պատճառել մարմնական վնասվածքներ, նրա ազգականին՝ 21-ամյա Հրաչ Մախսուդյանին, պատճառել ֆիզիկական ցավ, իսկ Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արամազ Հակոբյանը, ով աշխատում է Արարատի համայնքապետարանի կոմունալ ծառայության պետ, ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Ալինա Մախսուդյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Արդեն ոստիկանությունում Ս. Մարգարյանը հայտնել է, որ ժամը 15։10-ի սահմաններում Արարատ գյուղի Շիրվանզադեի փողոցում Մ. Մախսուդյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իր հասցեին և բռունցքով հարվածել է դեմքին, պատճառել ֆիզիկական ցավ, այնուհետև ձեռքերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձենռվել է քրեական վարույթ։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...