Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ) Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու Երևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել

Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող
Հայաստան

Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան

Մի քանի տասնամյակ շարունակ Իսրայելն ու Թուրքիան մեղրամսի մեջ էին` քաղաքական և տնտեսական աջակցություն ցուցաբերելով միմյանց:

Սակայն, տարիների ընթացքում նրանց հարաբերությունները սրվեցին պաղեստինյան հարցերի վերաբերյալ իրենց հակադիր դիրքորոշումների պատճառով: Մի քանի անգամ Իսրայելը և Թուրքիան նման հակամարտությունների պատճառով հետ կանչեցին իրենց դեսպաններին միմյանց մայրաքաղաքներից, սակայն նրանց կրկին վերականգնելու համար: Այլ կերպ ասած, բազմիցս վիճել և հաշտվել են։

Բոլորս էլ գիտենք հետևյալ արտահայտությունը՝ «Քաղաքականությունը տարօրինակ կողակիցներ է ստեղծում»։ Իսրայելն ու Թուրքիան այդ տարօրինակ քաղաքական զույգերից են: Ի սկզբանե նրանց գործընկերության մեջ կար որոշակի հիմք, որն ավելի ճիշտ կարելի է անվանել փոխադարձ շահագործում։ Իսրայելը, շրջապատված մեծ թվով թշնամական արաբական երկրներով, Թուրքիայի կարիքն ուներ որպես իր քաղաքական և տնտեսական դաշնակից և իսլամական պետություն, որը 1949 թվականին դիվանագիտական հարաբերություններ էր հաստատել Իսրայելի հետ: Մինչդեռ Թուրքիան Իսրայելի կարիքն ուներ տարբեր պատճառներով, ներառյալ Արևմուտքի քաղաքական աջակցությունը, առաջադեմ զենքի ձեռքբերումը և միլիարդավոր դոլարների առևտուրը:

Այս կեղտոտ դաշինքի մեկ այլ կողմն այն էր, որ երկու երկրներն էլ ժխտում էին Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան օգտագործեց Իսրայելի հետ իր հարաբերությունները՝ համոզելու ԱՄՆ հզոր հրեական լոբբիին՝ արգելափակել ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Թուրքիան ճնշում գործադրեց Իսրայելի վրա՝ արգելափակելու Հոլոքոստի և ցեղասպանության վերաբերյալ միջազգային կոնֆերանսը Թել Ավիվում 1982 թվականին, և կանխելու Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմի հեռարձակումն ու Կնեսետի կողմից ցեղասպանության ճանաչումը։ Թուրքիան այնքան հեռուն գնաց, որ սպառնաց իր ներքին հրեական համայնքին և պահանջեց Ստամբուլի գլխավոր ռաբբիից Թուրքիայի անունից լոբբինգ իրականացնել ամերիկյան հրեական կազմակերպություններում:

2009 թվականին Շվեյցարիայի Դավոս քաղաքում Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում, համաշխարհային ղեկավարների ներկայությամբ, Էրդողանն ասաց Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին. «Ես շատ լավ գիտեմ, թե դուք ինչպես եք սպանել երեխաներին [Գազայի] լողափերում»։

Այնուհետև 2010 թվականին տեղի ունեցավ «Մավի Մարմարայի» միջադեպը, երբ իսրայելական զինված ուժերը հարձակվեցին Միջերկրական ծովում վեց թուրքական քաղաքացիական նավերի վրա, որոնք փորձում էին մարդասիրական օգնություն հասցնել Գազա, սպանելով ինը թուրք ուղևորների: Այդ հարձակումը լրջորեն վատթարացրեց իսրայելա-թուրքական հարաբերությունները։ Թուրքիան Թել Ավիվից հետ կանչեց իր դեսպանին և արտաքսեց Իսրայելի դեսպանին Անկարայից։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներողություն խնդրեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից և 20 միլիոն դոլար հատուցում վճարեց հարձակման համար։
2023 թվականի հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակումից կարճ ժամանակ առաջ, իսրայելցի մաքսավորները առգրավեցին հրթիռների պատրաստման համար նախատեսված 16 տոննա պայթուցիկ նյութերը, որոնք թաքցված էին Գազայի համար նախատեսված թուրքական շինարարական բեռների մեջ: Զարմանալի է, որ Իսրայելը ոչ մի քայլ չձեռնարկեց Թուրքիայի դեմ: Սա ևս մեկ օրինակ էր, թե ինչպես է Իսրայելը մեղմում Թուրքիայի հակաիսրայելական գործողությունները։ Փոխանակ Թուրքիային անվանելու ահաբեկչությունը հովանավորող պետություն, Իսրայելի ղեկավարները փայփայեցին Էրդողանին՝ խրախուսելով նրան շարունակել իր չարագործությունները:

Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի վերջին հարձակումից հետո Էրդողանը ՀԱՄԱՍ-ն անվանեց «ազատության մարտիկներ», իսկ Նեթանյահուին նմանեցրեց «Հիտլերին, Մուսոլինին և Ստալինին՝ այսօրվա նացիստներին»:

2024 թվականի հունվարին Իսրայելի արտգործնախարարը թվիթերում գրեց. «Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ Հայոց ցեղասպանության պատմություն ունեցող երկրից, այժմ պարծենում է Իսրայելի դեմ անհիմն մեղադրանքներով: Մենք հիշում ենք հայերին ու քրդերին։ Ձեր պատմությունը ինքնին խոսուն է։ Իսրայելը պաշտպանվում է ձեր բարբարոս դաշնակիցներից, ոչ թե կործանում»։
Անցյալ շաբաթ Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը կանչել էր Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլարին՝ բողոքելու Էրդողանի այն հայտարարության համար, որ նա «Նեթանյահուին կուղարկի Ալլահի մոտ՝ նրա մասին հոգ տանելու, նրան դժբախտացնելու և անիծելու համար»: Կացը պատասխանել է X/Twitter-ում. «Դո՛ւ [Էրդողան], որ աջակցում ես ՀԱՄԱՍ-ի հանցագործների կողմից երեխաների վառելուն, մարդասպաններին, բռնաբարողներին և դիակների խեղմանը, վերջինն ես, որ կարող ես խոսել Աստծո մասին: Չկա Աստված, ով կլսի նրանց, որոնք աջակցում են ՀԱՄԱՍ-ի ձեր բարբարոս ընկերների կողմից իրականացված վայրագություններին ու մարդկության դեմ հանցագործություններին»: Այնուհետև Կացը զգուշացրել է Էրդողանին. «Լռի՛ր և ամո՛թ քեզ․․․»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանեց Կացին. Իսրայելն իր ստեղծման օրվանից կառուցվել է «բռնագրավված» պաղեստինյան հողի վրա: «Պաղեստինյան հողերի գրավման առաջին օրվանից Իսրայելի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրել պաղեստինցիների դեմ գործած ծանր հանցագործությունները գաղտնի պահելու համար և փորձել են իրենց համար անձեռնմխելիության զրահ ստեղծել։ Նրանք թիրախավորել են մեր նախագահին, որը բղավում է ճշմարտության մասին»։

Այնուհետև Թուրքիայի արտգործնախարարությունը մեղադրեց Իսրայելին «ցեղասպանություն» իրականացնելու մեջ՝ հայտարարելով, որ «ամբողջ համաշխարհային հանրային կարծիքն անհամբեր սպասում է այն օրվան, երբ հանցագործություն կատարած իսրայելցի պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն»։

Ավելի վաղ Նեթանյահուն, որն ինքն էլ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, քննադատեց Էրդողանին ցեղասպանությունը ժխտելու համար։ Նեթանյահուն իր թվիթերյան էջում գրեց․ «Իսրայելը, որը հավատարիմ է պատերազմի օրենքներին, չի ընդունի Էրդողանի բարոյական քարոզները, որն աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին և բռնաբարողներին, ժխտում է հայկական Հոլոքոստը, կոտորում քրդերին իր երկրում և վերացնում վարչակարգի հակառակորդներին ու լրագրողներին»: Այնուամենայնիվ, Նեթանյահուն շարունակում է զինել Թուրքիայի դաշնակից Ադրբեջանին արդիական զենքերով, որոնք օգտագործվել են Արցախում հայերի դեմ նոր ցեղասպանություն իրականացնելու համար։
Եզրափակելով, թե՛ Էրդողանը, և թե՛ Նեթանյահուն պետք է ամաչեն իրենց վեճերում Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոստը որպես սակարկության առարկա օգտագործելու համար:
Միմյանց կշտամբելու համար ցեղասպանություն եզրույթը որպես մահակ օգտագործելու փոխարեն և՛ Իսրայելը, և՛ Թուրքիան պետք է վաղուց ճանաչած լինեին Հայոց ցեղասպանությունը, որպեսզի դասվեին քաղաքակիրթ պետությունների շարքին:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի