Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատական համակարգում քաոսը շարունակվում է: 4-րդ դատավորն է ճնշումների արդյունքում ազատման դիմում գրում եւ լքում դատական համակարգը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանը դատավորների ներքին «չաթի» աղմկահարույց գրագրության մասնակիցներից մեկն է եղել, սակայն որեւէ բան չի խոսել, կարծիք չի հայտնել, ընդամենը «լայք» է դրել: Եւ, ահա, «լայք»-ի համար նրան ստիպեցին համակարգը լքել: Ավելին՝ լուրեր կան, որ նրան ճնշել են իր հոր՝ Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն 2021 թվականին հայտնել էր. «Համայնքի նախկին ղեկավարը 2012թ. օգոստոսից մինչեւ 2021թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում, առանց լիազոր մարմնի համաձայնության, նախ կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող որոշումներ, որում կեղծ տեղեկություններ է ներառել համայնքին պատկանող, ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասերի վերաբերյալ, այնուհետեւ կազմակերպել եւ իրականացրել է դրանց օտարումը»:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ մարտի 7-ին էր գրել, որ հաջորդ դատավորը, որը աշխատանքից ազատման դիմում կգրի սեփական նախաձեռնությամբ եւ կհեռանա դատական համակարգից, Արագածոտնի մարզի դատավոր Անդրանիկ Մնացականյանն է: Բանն այն է, որ պատերազմի օրերին դատավորները իրենց ներքին խմբում՝ «չաթում», իշխանությունների հասցեին հայհոյանքներ են գրել, որը վերջին շրջանում դատական համակարգի Հուդայի համարում ստացած դատավոր Մնացականյանը, ըստ մամուլի, տարել եւ ներկայացրել է քաղաքական իշխանություններին: Եւ, ահա, հենց այդ էկրանանկարները դրել են դատավորների առաջ եւ ստիպում են ազատման դիմումներ գրել սեփական նախաձեռնությամբ: Նույն պատճառաբանությամբ դատական համակարգը լքել են դատավոր Արշակ Վարդանյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանը, 4-րդ դատավորն էլ Անդրանիկ Մնացականյանն էր»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ