Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի իշխանություններն անգամ համազգային աղետի եւ սուգի պարագայում չեն կարողանում բարեկամ երկրի հանդեպ սոլիդարություն ցուցաբերել ու ապրումակցել:
Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության կապակցությամբ Ռուսաստանում հայտարարված համազգային սգո օրվա առիթով ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատանը սգո հուշամատյան է բացվել երկուշաբթի օրվանից:
Այնտեղ գրառում էին արել եւ իրենց ցավակցությունն էին հղել հայաստանյան մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ, ընդդիմադիր գործիչներ, քաղաքացիներ եւ Ազգային ժողովի պատգամավորներ։
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ անգամ աղետի դեպքում Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել ռուս անմեղ զոհերի առթիվ:
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն են երկուշաբթի գնացել ՌԴ դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Իսկ ո՞ւր էին մյուս ՔՊ-ականները, զբաղվա՞ծ էին, թե՞ Փաշինյանն արգելել էր այդ օրը գնալ ՌԴ դեսպանատուն:
Ուշագրավ է նաեւ, որ անտարբերություն էին ցուցաբերել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ՔՊ-ական անդամները:
Իսկ ովքե՞ր են այս հանձնաժողովի ՔՊ-ական «անտարբեր» անդամները. հանձնաժողովը ղեկավարում է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, անդամներն են ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Գուրգեն Արսենյանը, որը մի ժամանակ հավակնում էր ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնին, Վլադիմիր Վարդանյանը, Ծովինար Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Վահե Ղալումյանը, Վաղարշակ Հակոբյանը, Հասմիկ Հակոբյանը, Բաբկեն Թունյանը, Միքայել Թումասյանը եւ Շիրակ Թորոսյանը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ