Թավշյահեղափոխականների հերթական սուտը կամ Ամուլսարի առեղծվածը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է փաստերով ներկայացրել, թե Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների գաղափարները եւ դիրքորոշումները որեւէ հարցի շուրջ ինչ տրանսֆորմացիաների են ենթարկվել իշխանության գալուց հետո: Բազմիցս իրենց «սկզբունքայնությամբ» աչքի ընկած թավշյահեղափոխականները ցանկացած հարցի մասով ընդդիմադիր եղած ժամանակ այլ բան էին ասում եւ անում, իսկ իշխանության գալուց հետո՝ դրա լրիվ հակառակը: Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը եւս բացառություն չէ:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը կառավարությունից տեղեկանում է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի 12,5 տոկոսը կնվիրաբերվի ՀՀ կառավարությանը: Բաժնետոմսերի կառավարման լիազորությունը կվերապահվի Էկոնոմիկայի նախարարությանը։ Այսօր տեղի կունենա բաժնետոմսերը ՀՀ կառավարությանը նվիրելու պայմանագրի ստորագրման արարողությունը։
Հուշագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից թողարկած 5000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի 12, 5 տոկոսը, այսինքն՝ 12 հազար 503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսեր կընդունի: 2024թ. հունվարի 18-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Լիդիան Արմենիա»-ի այս «նվերը» պատկանում է Հայաստանի ժողովրդին, եւ որ «Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով բազմաթիվ մտահոգություններ է փարատում»։ Թե ինչ մտահոգություններ է փարատվում, պարզ չէ, բայց թերեւս արժե հիշել, թե ընդդիմադիր եղած ժամանակ ինչպես էին կարկառուն ՔՊ-ականները, Լենա Նազարյանի գլխավորությամբ, ինքնամոռաց կռիվ տալիս ընդդեմ հանքի շահագործման՝ համարելով այն բնապահպանական աղետ:
Իսկ ի՞նչ է փոխվել այսօր «բնապահպան» ՔՊ-ականների մոտ, որ ոչ միայն դեմ չեն Ամուլսարի շահագործմանը, այլեւ այն համարում են «նվեր». թերեւս՝ ոչինչ, պարզապես այլեւս իրենց շահերն են խոսում, ու հանուն դրա պատրաստ են աչք փակել ամեն ինչի վրա»:
Մանրամասնեը՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ