Ի՞նչ նպատակ ունեն «Միասնություն» շարժման ղեկավարների «կուլուարային» հանդիպումները
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ հղում տալով մեր աղբյուրներին՝ նշել էինք, որ կիրակի օրը «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցում բազմամարդ` շուրջ 500 հոգու մասնակցությամբ, հավաք է եղել՝ քաղաքական բովանդակությամբ, որը կազմակերպել է Արման Վարդանյանի գլխավորած «Միասնություն» համազգային շարժումը: Նշել էինք, որ մասնակցել են նաև ազդեցիկ գործիչներ թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան քաղաքական շրջանակներից: Այս հանդիպման մասին թերթին նոր տեղեկություններ են հայտնի դարձել: Նախ՝ ելույթների հիմնական շեշտադրումը վերաբերել է երկրի առջև ծառացած խնդիրները հաղթահարելու համար ուժերի համախմբման անհրաժեշտությանը:
Ի մասնավորի, «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանն ասել է, որ հանուն երկրի զարգացման պետք է դուրս գալ քաղաքական այս դիսկուրսից, համախմբել հանրությանը՝ միևնույն ժամանակ քաղաքական դաշտ բերելով նոր առաջնորդների՝ այսպես ասած, «ժողովրդի ծոցից», ինչպես նաև ներգրավել հասարակության լայն շերտերին: Նա նշել է, որ անհրաժեշտ է գիծ քաշել պառակտիչ հարաբերությունների վրա ու գտնել համախմբման ճանապարհով խնդիրները լուծելու մեթոդներն ու ճանապարհները: «Հայկական երազանք» կուսակցության ղեկավար, 44-օրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Արմեն Մկրտչյանն էլ նշել է, թե ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Ալիևի երազանքները հօդս ցնդեն, միասնական ուժերով ստեղծենք հզոր հայրենիք:
Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, «Միասնություն» շարժման ղեկավարները «կուլուարային» հանդիպումներ են ունենում Հայաստանի մեծ թվով քաղաքական թիմերի և հասարակական գործիչների հետ` երկրի զարգացման և անվտանգության հարցերի շուրջ ջանքերը միավորելու նպատակով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...