Վթար «Վանաձոր Քիմպրոմ»-ում. տեխնիկական ջուրը հոսում է փողոց
«Վանաձոր Քիմպրոմ» ընկերության տարածքում այսօր՝ նոյեմբերի 8-ի առավոտյան հերթական վթարն է տեղի ունեցել: Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վթարը տեղի է ունեցել ջրի մեծ խողովակի վրա, ինչի արդյունքում ժամեր շարունակ քիմգործարանից ջրի արտահոսք է եղել:
Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական ջոկատը` վարչության պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, ովքեր այցելել են նաեւ գործարանի տարածք ու համապատասան մարդկանց հանձնարարել վերացնել վթարը: Վարչության պետի փոխանցմամբ` թափված ջուրն իր մեջ վտանգավոր նյութեր չի պարունակում:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ կրկին ջրագծի վթար էր գրանցվել գործարանի տարածքում:


















































ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ