Քանի դեռ տարածքները չեք հանձնել, սպասենք պատերազմի՞. հարց՝ վարչապետին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշ վերջին այցը փոթորկել է մարզը:
Քարտեզը գրպանում դրած պտտվող ՀՀ վարչապետը երկուշաբթի օրը Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել էր, որ, հնարավոր է, մինչեւ շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման եւ սահմանագծման հարցերը։
«…Դա նշանակում է՝ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո ես գիտեմ` ինչ է լինելու պատերազմի վերջում։ Երեւանում, որ մի տեղ իրար տենանք, դուք ասելու եք` մենք գյուղացի ժողովուրդ էինք, այդքան ինֆորմացիա չունեինք, բա դու այդքան տեղեկություն չունեի՞ր, բա դու ի՞նչ էիր անում», – Տավուշում նման հայտարարություն էր արել նա:
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ահաբեկչություն էր տավուշցիների նկատմամբ՝ կա’մ զիջումներ, կա’մ նոր պատերազմ:
Նիկոլ Փաշինյանի այս աղմկահարույց հայտարարությունների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի ճշգրտող հարց է ուղղել վարչապետի խոսնակին:
Նազելի Բաղդասարյանից նախ հետաքրքրվեցինք՝ տավուշցիներն ինչպես են ընդունել վարչապետի այս հայտարարությունը, արդյոք համաձայնել են նրա այս դիրքորոշման հետ. «Ներկաների արձագանքը հրապարակված նյութում երեւում է»:
Վարչապետի խոսնակից փորձեցինք հետաքրքրվել նաեւ՝ հաշվի առնելով վարչապետի վերոնշյալ հայտարարությունը՝ կարող ենք հետեւություն անել, որ առաջիկա օրերին սահմանային լարվածություն է սպասվում:
Վարչապետի խոսնակը մեր այս հարցին խոստացավ պատասխանել ավելի ուշ, բայց այդպես էլ արձագանք չեղավ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ