Առողջապահության փոխնախարարի որդին առողջական հիմքով ազատվել է ծառայությունից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանության ներկայացուցիչները, որոնք մերժում էին խնամի-ծանոթ-բարեկամ թեզը, տարեցտարի ավելի են արմատավորում իրենց մեջ այն՝ առավել սոսկալի դրսեւորումներով։
Այս անգամ շարքը համալրում է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Լենա Նանուշյանը, օգտվելով իր պաշտոնի բերումով ընձեռնված հնարավորություններից, որդու առողջական վիճակի վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր է հավաքել, որ փոխնախարարի որդին ազատվել է զինծառայությունից։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկությունները ճշտել հենց Նանուշյանից: Կապ հաստատեցինք փոխնախարար Նանուշյանի հետ, սակայն վերջինս, տեղեկանալով՝ ով է զանգահարողը, ասաց, որ դասի է Ամերիկյան համալսարանում, խնդրեց զանգահարել մի փոքր ուշ։
Փորձեցինք ավելի ուշ կապվել, Նանուշյանն այլեւս չպատասխանեց զանգերին։
Փորձեցինք առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանից ճշտել մեր ունեցած տեղեկությունները, որն էլ մեզ պատասխանեց հետեւյալը. «Ես վստահ եմ՝ գիտեք` բժշկական գաղտնիքի մասին սահմանումը, օրենքի կետը։ Ես իրավահարգ եմ։ Այս հարցը նախարարի կամ նախարարության գործառութային հարց չէ, չեմ կարող մեկնաբանել։ Բայց թե ունի առողջական խնդիր կամ չունի, ապա դա համարվում է բժշկական գաղտնիք»:
Այդպես էլ չկարողացանք մեր ունեցած տեղեկության վերաբերյալ հենց փոխնախարարից մեկնաբանություններ ստանալ: Այն, որ նա թաքնվեց լրագրողից, խիստ մտահոգիչ է եւ ամրացնում է այն միտքը, որ առողջապահութան փոխնախարարի որդին բանակից ազատվել է առողջության հիմքով, որի մանրամասները չենք հրապարակում՝ հարգելով մարդու անձնական տվյալների պահպանման անհրաժեշտությունը եւ բժշկական գաղտնիքը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ