Ամոթալի է, որ ՄԹ կառավարությունը բրիտանական բիզնեսին խրախուսում է մասնակցել ԼՂ-ի հետ կապված Ալիևի ծրագրերին. Լոու
Դեռ 2023 թվականի հունվարին մենք հասկացանք Ադրբեջանի կողմից կիրառվող մարտավարությունը և զգուշացրինք, որ առանց միջազգային հանրության կողմից բավարար արձագանքի՝ Լեռնային Ղարաբաղում տեղի կունենան լայնամասշտաբ էթնիկ զտումներ, ինչն էլ հենց տեղի ունեցավ. Ալիևը ցանկանում էր ստիպել Լեռնային Ղարաբաղի հայերին լքել իրենց հայրենիքը։
Այդ մասին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում «Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին միջազգային աջակցություն» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Շոտլանդիայի ազգային կուսակցության անդամ Քրիս Լոուն:
Նա ՄԹ կառավարությանը խնդրել է հստակեցնել՝ ինչ քննարկումներ են եղել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղից փախածների վերադարձի իրավունքի հետ, և ինչ երաշխիքներ կարող է տրամադրել Ադրբեջանը տեղահանվածների անվտանգության համար՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն:
Պատգամավորը հիշեցրել է Ադրբեջանի նախագահի հակահայկական հայտարարությունները, նշել, որ Ադրբեջանը նպատակ ունի ոչնչացնել ԼՂ մշակութային ժառանգությունը, ինչպես դա տեղի է ունեցել Նախիջևանում:
«Ամոթալի է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը նույնպես բրիտանական բիզնեսին խրախուսում է մասնակցել Լեռնային Ղարաբաղի հետ կապված Ալիևի ծրագրերին»,- ասել է պատգամավորը:
Լոուն նշել է, որ համապատասխան արձագանքի բացակայությունը կանաչ լույս կվառի Հայաստանի նկատմամբ հետագա ագրեսիայի համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ