Միլիոնավոր դոլարների ներդրում կինոարտադրությունում՝ ՀՀ-ն կունենա սեփական Netflix-ը. ո՞վքեր են սեփականատերերը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս հայտարարվեց հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի՝ Armflix -ի մեկնարկի մասին: Այն համարվում է «հայկական Netflix»։ Այստեղ օնլայն հարթակը նախընտրող կինոսիրողները կարող են դիտել հսկայական քանկության էքսկլ յուզիվ արտադրության հեռուստանովելներ, գեղարվեստական ֆիլմեր, մարտաֆիլմեր ու ժամանցային հաղորդումներ: Մեր ունեցած տեղեկություններով, Armflix - ը խոստանում է լինել հեղափոխական՝ հայկական ֆիլմարտադրության մեջ իր նախադեպը չունեցող որակի արտադրանքով՝ էլ ավելի հագեցած ու լարված սցենարով և աշխարհահռչակ դերասանների մասնակցությամբ:
Ի դեպ, այս մեգա նախագծում ընդգրկված են երևանյան թատրոնների գրեթե բոլոր դերասանները: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ընկերության սեփականատերերը ամերիկահայ գործարարներ են, որոնք ստեղծել էին առաջին ստրիմինգային օնլայն կինոթատրոնը՝ Kinodaran- ը, ինչպես նաև Հայաստանում գործող «Նոր Հայաստան» հեռուստաընկերությունը։ Ազգությամբ հայ գործարարները այս մեգա նախագծի վրա ծախսել են միլիոնավոր դոլարներ:
Ընդ որում, ընկերության սեփականատերերը ԱՄՆ - ում ևս ունեն հեռուստաընկերություններ. ի մասնավորի, Ռոբերտ Օղլախչյանը ԱՄՆ -ի «ARTN» հեռուստաընկերության սեփականատերն է, իսկ Վահագն Սարգսյանը՝ «USArmenia»-ի։ Հավելենք, որ դեռ ամիսներ առաջ նկարահանված ու հեռուստադիտողի դատին հանձնված սենսացիոն «Սուրբը» քրեական դրամայի դերասանական ամբողջ կազմը ևս այժմ նկարահանվում է հենց Armflix-ի համար. մեր տեղեկություններով, նկարահանվում է նոր քրեական դրամա, որն, ըստ դերասանական կազմի ու ֆիլմի բնույթի, բացառիկ է լինելու։
Փաստացի, հայախոս առցանց հեռուստադիտողների շրջանում Armflix.com-ն այսօր չունի մրցակից, քանի որ հանրությանը ներկայացնում է բազմազան բովանդակություն ունեցող նյութեր, որոնք ուղղված են ամենատարբեր տարիքային խմբերին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...