Դիլիջանի ոլորաններում, Գորիսի տարածաշրջանի ճանապարհներին մառախուղ է․ ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են․
«Մարտի 21-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում (մոտ 500 մետր խորանադ ծավալով)։ Մաքրման աշխատանքներով պայմանավորված և անվտանգությունից ելնելով՝ վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է։
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70 մետր։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-15 մետր։
Ապարանի, Արագածի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Վարդենիսի, Ջերմուկի, Սիսիանի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ