Հայկական շուրջ 700 բեռնատար մնացել է Վերին Լարսի անցակետում
Հայկական մոտ 700 բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետով անցնելուն։ Այդ մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
Մասնավորապես, այս պահին Հայաստանից դուրս է եկել մոտ 300 բեռնատար, որոնց մի մասը գտնվում է Վրաստանի տարածքում, մյուս մասը մաքսազերծում է անցնում Վերին Լարսի անցակետում:
«Ռուսաստանից վերադառնում է մոտ 300-400 բեռնատար, նրանք սպասում են ճանապարհի բացմանը, որպեսզի վերադառնան ՀՀ», - մանրամասնել է նա։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը տեղեկացրել է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացած առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է բեռնատարների համար: Ճանապարհը շարունակում է բաց մնալ մարդատար մեքենաների համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ