Այդ գաղափարն առաջարկողները չունեն հետագիծ ո՛չ կրթության մեջ, ո՛չ գիտության․ Ատոմ Մխիթարյան
«Ավելի լավ առաջարկ կա։ Բուհերի շենքերը հանձնելու և քաղաքից դուրս տեղափոխելու փոխարեն՝ կարելի է պետական կառավարման հիմնարկները, գերատեսչությունները, նախարարությունները այդ նույն ոճով կազմակերպել և բոլոր նախարարությունները, օրինակ, տեղափոխել քաղաքից դուրս մի վայր։ Այդ ժամանակ ավելի շատ շենքեր կազատվեն Երևանի կենտրոնում և հնարավորություն կլինի և՛ հյուրանոցներ սարքել, և՛ ժամանցի վայրեր կազմակերպել և, ըստ էության, այդ ժամանակ կդառնանք «սպասարկող երկիր» կամ սպասարկող քաղաք, որը հաճելի կլինի հյուրերի համար, բայց ոչ տեղի մտավորականության»,- Yerevan․Today-ի տաղավարում հայտարարել է Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական կենտրոնի դեկան, կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում բացման խոսքով է հանդես եկել՝ հայտարարելով, որ մենք Հայաստանի բուհերը հավաստագրենք միջազգային ստանդարտներով, այն ստանդարտները, որոնք գոյություն ունեմ ԵՄ-ում, ՀՀ-ում ոչ մի բուհ հավաստագրում չի ստանա։
«Մենք այսօր չունենք ոչ մի բուհ, որ եվրոպական չափանիշներով հավաստագրվի ու ստանա բուհական գործունեության լիցենզիա»,- մասնավորապես հայտարարեց Փաշինյանը։
Հարցարույցը՝ տեսանյութում։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը