Տավուշի մարզի սահմանամերձ հատվածներում կառուցվող տներ կա՞ն
Կառավարության այսօրվա՝ մարտի 14-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ Տավուշի մարզի սահմանամերձ հատվածներում կառուցվող տներ կա՞ն։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նշեց, որ փետրվարի տվյալներով՝ մարզում առևտրային բանկերի կողմից հաստատվել է մոտ 250 վարկ։
«Կիրանց գյուղում՝ 13, Բերքաբերում՝ 16, Ոսկեպարում՝ 3, Ոսկեվանում՝ 3, Բաղանիսում՝ 1, սա է ընդհանուր պատկերը»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ պրոցեսը շատ լավ է. «Այդ թվերը ինչ-որ առումով ինդիկատոր են, թե ինչքանով են մարդիկ հավատում խաղաղության օրակարգին։ Սա կարևոր է, պետք է խթանել, որ հատկապես այդ հատվածներում մարդիկ ավելի ակտիվ լինեն եւ մեր աջակցությամբ այդ պրոցեսները տեղի ունենան», - նշեց վարչապետը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն էլ ասաց, որ առաջիկայում շուրջ 100 նոր պայմանագիր կավելանա Տավուշում։
«Սա, իրոք, շատ կարևոր է, պետք է այս ծրագիրը շարունակենք, համոզված եմ՝ սա լավ տնտեսական էֆեկտ է բերելու»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ