ԲԴԽ անդամը գործերը չի հանձնում, որ այլ դատավորները քննեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը, ով նաեւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ է, առաջին ատյանից Վճռաբեկ դատարան տեղափոխվելուց հետո իր վարույթում գտնվող գործերը մինչ այժմ չի հանձնել այլ դատավորների։
Հովսեփյանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր է նշանակվել 2023-ի հոկտեմբերի 30-ին, այսինքն՝ մոտ 5 ամիս առաջ, եւ բոլոր գործերը, որոնք նրա վարույթում էին, մնացել են առկախված՝ առանց քննության։ Փաստաբաններից մեկը մեզ փոխանցեց, որ փաստի առաջ են կանգնել, 4 ամսից ավելի է՝ չեն կարողանում հասկանալ, թե ինչու գործերն այլ դատավորի չեն մակագրվում, եւ մարդիկ ամիսներով սպասում են իրենց խնդիրների լուծմանը։
Մենք ԲԴԽ-ից փորձեցինք պարզել, թե որն է խնդիրը, որ Հովսեփյանը գործերը չի հանձնում, եւ նմանատիպ քանի գործ կա այս պահին։ ԲԴԽ-ից, սակայն, մեզնից գրավոր հարցում պահանջեցին, ինչը հարցին չպատասխանելու կամ պատասխանը ձգձգելու միջոց է, որ կա՛մ մենք ձեռք քաշենք, կա՛մ խնդիրն ինչ-որ կերպ լուծվի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ