Ողջ կյանքս զբաղվել եմ սպորտով, հիմա էլ զբաղվում եմ սպորտով, որպես կանոն խմիչքից շատ-շատ հեռու եմ․ Առուշ Առուշանյանը հերքում է
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հերքում է տեղեկությունը, թե ինքը ալկոհոլի ազդեցության տակ այսօր վարել է հոր կողմից գնած գոլդ համարանիշներով մեքենան:
«Էս դժվար իրավիճակում փոխանակ փորձենք մի բան շտկել, մի բան առաջ տանել, միայն խոսում ենք զրոներից» ,-Aravot.am-ին ասաց Առուշ Առուշանյանը, ապա շարունակեց.
«Ողջ կյանքս զբաղվել եմ սպորտով, հիմա էլ զբաղվում եմ սպորտով, որպես կանոն խմիչքից շատ-շատ հեռու եմ, որպես կանոն խմիչքի փոխարեն միշտ նախընտրում եմ սպորտը, սա մի ռաունդ: Ինչ գրված է՝ դրանով զբաղվում են փաստաբանները, օրենքի դաշտում, երբ լինի վերջնական պատասխան, կտեղեկանաք այդ մասին»:
Առուշանյանից հետաքրքրվեցինք՝ այսինքն վիճարկում է մեքենա վարելու իրավունքից իրեն զրկելու որոշու՞մը , թե՞ դրա մասին տեղեկությունը, որը զրպարտություն է համարում, ի պատասխան ասաց. «Ինչպես ասացի՝ փաստաբաններն են զբաղվում այդ հարցով: Ո՛չ ասում եմ զրպարտություն է, ո՛չ էլ ձեր մյուս թվարկածը, ես նման բան չեմ ասում, փաստաբանները օրենքի շրջանակում կլուծեն խնդիրը, ես դրանով չեմ զբաղվում»:
Հիշեցնենք, որ ըստ shamshyan.com-ի պարեկները Առուշանյանին բռնեցրել են խմածության ամենաբարձր աստիճանով, մեքենան տեղափոխել ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, իսկ Առուշանյանին մեկ տարով զրկել մեքենա վարելու իրավունքից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ