Իշխանությունները ձեռնամուխ են եղել հաջորդ էլ ավելի վտանգավոր թեզերի տիրաժավորման գործընթացին
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, քպական իշխանությունների կողմից շարունակվում է հանրության շրջանում Արցախի ու արցախյան հարցի վերաբերյալ բացասական ֆոն ձևավորելու գործընթացը։
Ինչպես հայտնում է «Փաստ» թերթի աղբյուրը, արցախցիների բռնի տեղահանման վրա աչք փակելուց, Արցախը թշնամուն հանձնելուց, ադրբեջանական բոլոր կապրիզները հանդուրժելուց, բավարարելուց բացի, ներկայում իշխանությունները ձեռնամուխ են եղել հաջորդ էլ ավելի վտանգավոր թեզերի տիրաժավորման գործընթացին։ Մասնավորաբար, մեր տեղեկություններով, ներկայում Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի համար առաջնային պլանում է Արցախյան առաջին պատերազմի վրա վերջնական ստվեր գցելն ու ամեն հնարավոր տարբերակով Արցախն ազատագրած, պատերազմի բովով անցած հերոսներին անվանարկելը։
Նույն աղբյուրի փոխանցմամբ, այս հարցում իշխանությունների թիվ մեկ խաղացողը այդ տարիներին բավական առանցքային դեր ունեցած, իսկ 2018-ից հետո փաշինյանական «գիծն» առաջ տանողներից մեկն է, որն իր սատելիտներով ու սոցցանցային «ակտիվով» արդեն իսկ սկսել է Արցախի հերոսներին անվանարկելու նոր ալիք, որով տիրաժավորվում են այնպիսի բազմավաստակ ու Արցախի հաղթանակում ավանդ ունեցող անձանց անուններն, ինչպիսիք են, օրինակ՝ Նորատ Տեր-Գաբրիել յանն ու Արկադի Տեր-Թադևոսյանը (լեգենդար Կոմանդոսը)։ Հիմնականում փորձ է արվում նսեմացնել նրանց ու այդ տարիներին հաղթանակի գործում մեծ ներդրում ունեցած անձանց գործերը, ստվեր գցել ընդհանրապես Արցախյան ազատամարտի հաղթանակի վրա, ինչի սկիզբն, ի դեպ, դրել էր կարկառուն քպականներից մեկը՝ «հեղափոխությունը» վեր դասելով այդ հաղթանակից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...