Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Սանիտարահիգիենիկ պահանջների խախտման ամեն դեպքի համար սահմանված է 100.000-300.000 դրամ տուգանք

Այսօրվա դրությամբ մեր սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցված՝ հաց տեղափոխող շուրջ 433 տրանսպորտային միջոցի տրամադրել ենք սանիտարական անձնագրեր: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը:

«Սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցվելն օրենքով պարտադիր է: Գրանցված 650 հաց արտադրող կազմակերպությունից ընդամենը 350-ն է իրականացնում հացի տեղափոխում՝ 458 տրանսպորտային միջոցով: Այսօրվա դրությամբ կարող ենք փաստել, որ տրանսպորտային միջոցների շուրջ 70 տոկոսն արդեն իսկ ունի սանիտարական անձնագրեր»,-տեղեկացրել է Իշխան Կարապետյանը:

Նրա խոսքով՝ տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի պահանջը օրենսդրորեն ամրագրված է դեռ 2014 թ., օրենքի կիրառման շրջանակում արդեն 2018 թ. փետրվար և մարտ ամիսներից ծառայության կողմից նախաձեռնվեցին բազմաթիվ քննարկումներ այս ոլորտում ներգրավված, այս շղթայի մեջ մասնակցող տարբեր խաղացողների՝ իրացման ցանցերի սեփականատերերի, խանութների սեփականատերերի, հաց արտադրողների, միս-մսամթերք տեղափոխողների հետ: Քննարկումների ընթացքում բոլորին բազմիցս իրազեկվել էր այդ պահանջների մասին, նաև քննարկվել էր, թե արդյոք պատրաստ են իրենք կատարել այդ փոփոխությունը:

«Կատարվել է նաև վերլուծություն, որովհետև խոսքը միայն հաց և միս տեղափոխող տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրեր ստանալու մասին չէ, այլ այն բոլոր տրանսպորտային միջոցների մասին է, որոնք սննդամթերք են տեղափոխում»,-ասել է ՍԱՊԾ պետը:

Ըստ նրա՝ այսօր փուլային հաջորդականությամբ ընտրությունը կանգ է առել առավել ռիսկային և վատ վիճակում գտնվող՝ միս և հաց տեղափոխող տրանսպորտային միջոցների վրա:

Անդրադառնալով այն դեպքերին, երբ հաց կամ միս տեղափոխող տրանսպորտային միջոցներն արդեն ունեն սանիտարական անձնագրեր, բայց չունեն սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններ, հացը տեղափոխում են «բանանի» արկղով և այլն՝ Իշխան Կարապետյանն ասել է. «Այս խնդիրն ավելի խորքային է, որովհետև մենք, լուծելով իրավիճակը, շփվելով մարդկանց հետ և կատարելով որոշակի ուսումնասիրություններ, այս փուլում ընձեռել ենք հնարավորություն տնտեսվարողներին ոչ թե ձեռք բերել նոր տրանսպորտային միջոցներ, այլ բնականաբար վերազինել արդեն եղած հզորությունները, քանի որ հասկանում ենք, որ տևական ժամանակ չհետևելով պահանջներին և պայմաններին, տնտեսվարողին և տեղափոխողին դժվար է համապատասխանեցնել տրանսպորտային միջոցը գործող պայմաններին: Իհարկե, «բանանի» արկղով հաց տեղափոխելն արգելվում է և դրա համար կան օրենսդրությամբ սահմանված հատուկ պայմաններ, որոնց պետք է հետևեն հաց տեղափոխողները»:

ՍԱՊԾ պետի հավաստիացմամբ՝ իրենք փորձում են նախազգուշացնել, այնուհետև կիրառել պատասխանատվության միջոցներ: Պահանջների խախտման յուրաքանչյուր դեպքի համար սահմանված է 100 հազարից 300 հազար դրամ տուգանք:

«Օրենսդրությամբ հացի տեղափոխումը կարող է իրականացվել ինչպես փաթեթավորված, այնպես էլ ոչ փաթեթավորված: Սակայն հացը տեղափոխում են կառավարության որոշմամբ տեխնիկական կանոնակարգերի համաձայն, սննդամթերքի անվտանգության օրենսդրության պահանջներին համապատասխան՝ կամ փայտե արկղերով, կամ պլաստիկե տարաներով, կամ դրա համար համապատասխանեցրած և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներով: Խորհուրդ չի տրվում դնել ստվարաթղթե արկղի մեջ, որովհետև կարող է լինել երկրորդային աղտոտվածություն»,-հստակեցրել է Իշխան Կարապետյանը: