Ինչի արդյունքում է աճել Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական տվյալներով, 2024 թվականի հունվարին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը աճել է մոտ 79 տոկոսով և կազմել շուրջ 2,1 մլրդ դոլար: Ինչ խոսք, տպավորիչ ցուցանիշ է: Իսկ ինչի՞ արդյունքում է եղել այդ աճը: Որքան էլ արտաքուստ զարմանալի թվա, այդպիսի ցուցանիշը առաջին հերթին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության կտրուկ աճի հետևանք է:
Բանն այն է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի «առևտուրն» անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 93,3 տոկոսով՝ կազմելով 861,4 մլն դրամ: Նույնը, սակայն, հնարավոր չէ ասել, Եվրամիության պարագայում: Եթե ԵՄ անդամ երկրների հետ ապրանքաշրջանառությունը անցած տարի մի փոքր աճ էր գրանցել, ապա այս տարվա հունվարին արձանագրվել է 28,2 տոկոս անկում՝ կազմելով ընդամենը 140,4 մլն դոլար: Ավելին, Ֆրանսիայի հետ «առևտուրը» նվազել է 52,7 տոկոսով (6,4 մլն դոլար): Ի դեպ, ԱՄՆ-ի հետ ապրանքաշրջանառությունը աճ է գրանցել, սակայն ընդամենը 3,9 տոկոսով, ու կազմում է սոսկ 51,4 մլն դոլար:
Այսինքն, որպեսզի Մոսկվայի հետ կոնֆրոնտացիայի գնացող Հայաստանի իշխանությունները կարողանան Ռուսաստանին փոխարինողներ գտնել, ապա հավաքական Արևմուտքը Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը պետք է ավելացնի մոտ 6 անգամ: Թվում է՝ դա այնքան էլ անհնար չէ՝ հաշվի առնելով, օրինակ՝ ԱՄԷ-ի փորձը, որը 2024 թ. հունվարին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունն ավելացրել է 7 անգամ: Բայց, նախ՝ նույնիսկ նման աճի պայմաններում ծավալը կազմել է 338,9 մլն դոլար, այսինքն՝ երկուսուկես անգամ պակաս, քան Ռուսաստանի ցուցանիշն է, և հետո՝ այդ թվերի մեջ առյուծի բաժինը կազմում է ռուսական կապիտալի «ռելոկացիան»:
Ինչի՞ մասին են այս թվերը: Ըստ տնտեսագետների, առաջին հերթին այն մասին, որ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին խոսակցությունները զուտ քաղաքական են՝ առանց տնտեսական հաշվարկների: Ավելին, մեզ հետ զրույցում առանձին տնտեսագետներ կարծիք էին հայտնում, որ դա ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է, ու հիմնական գործընկերոջ հետ հարաբերությունները վերջնականապես փչացնելուց առաջ պետք է շատ լուրջ մտածել հնարավոր ծանր հետևանքների մասին»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...