Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի ստերը անչափելի են: Նա գնացել է գազաբալոնի արտադրության գործարանի բացմաը այն դեպքում, երբ դա բացել էր նախկին վարչապետ Կարեն Կարպետյանը: Իսկ ամենազավեշտալին այն է, որ այդ գործարանը չի աշխատում:
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է բացահայտել վարչապետի ստերը: Նա նախկինում այլ բան էր խոստանում, հիմա տրամագծորեն հակառակն է անում:
22․12․2018թ-ին Փաշինյանը մասնակցեց Գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը Վանաձորում:
Հրապարակավ խոստացավ, որ Վանաձորը կվերագտնի արդյունաբերական քաղաքի դերը։ Հայտարարվեց, որ գործարանը կառուցվել է իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից: Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց գործարանում: «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ հիմնադիրներ Հոսսեյն Յաղուբպուրը և Արայիկ Ասրյանը նշեցին, որ ներդրել են 6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընդհանուր ներդրումը կգերազանցի 21 մլն դոլարը։ Նշեցին, որ բալոնները մեծ պահանջարկ ունեն, աշխարհում չորրորդն է՝ Իրանից, Գերմանիայից ու ԱՄՆ-ից հետո։
Գործարանի աշխատանքների մեկնարկից հետո օրական արտադրողականությունը կլինի 200 բալոն, իսկ 2019թ. համալրվող սարքավորումների շնորհիվ թողունակությունը կբարձրանա մինչև 1000 բալոնի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Սաուդյան Արաբիայի և այլ երկրների համար։ Փաշինյանը փակ խորհրդակցություն արեց, ասաց, որ խոսել են բալոնների արտադրությունը նոր սերնդի դնել։ Ասաց, որ աննախադեպ է նման գործարանի բացումը։ 2021թ․ ծրագիրը կամբողջականա, և աշխատատեղերի քանակը կհասնի 120-ի։
Իսկ իրականում «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից Լոռու մարզում կառուցվող գործարանների հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել դեռ 2017թ․ հոկտեմբերի 7-ին, մասնակցել էր վարչապետ Կարեն Կարապետյանը՝ կից լուսանկարները։
Բայց զավեշտը ոչ միայն ի անգամ բացված գործարանի բացումն էր, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանի՝ գործարանի բացմանը մասնակցելուց ամիսներ անց արդեն խոսվեց գործարանի փակման մասին։ 2019թ․ մայիսին, մամուլը պարզեց, որ գործարանը չի աշխատում։
Ըստ տարիների՝ գործարանն ունեցել է հետևյալ թվով աշխատողներ․
• 2018թ. – 1 աշխատակից
• 2019թ. տարբեր ամիսների՝ 1-8 աշխատակից
• 2020թ. – 7 աշխատակից
Ավելի ուշ գործարանի հայ համասեփականատեր Արայիկ Ասրյանն ասել էր, թե «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ընկերությունում 85% բաժնեմաս ունեցող իրանցի գործարարը Վանաձորում ներդրումային ծրագիրը կիսատ է թողել և հրաժարվել խոստացած ընդհանուր 21 մլն դոլար ծրագրի իրագործումից:
Գործարանի մասին վերջին տեղեկատվությունը հրապարակվել է 21․04․2021թ․՝ Լոռու մարզպետարանի կայքում։ Այն մասին է, որ մարզպետն այցելել է Դարպաս համայնքում գործող «ՌՍՎ» հայ-իրանական կոմպոզիտային բալոնների (գազաբալոնների) արտադրության գործարան, որը առաջին խոշոր խմբաքանակը առաջիկա 2 օրերին կուղարկի Մոսկվա:
Համաձայն համասեփականատիրոջ, գործարանի՝ մինչ այդ ձախողման պատճառը եղել են պատերազմն ու համավարակը։ 2021 թվականին խոստացված 120 աշխատողի փոխարեն գործարանում, ըստ համասեփականատիրոջ, աշխատում էր 15 հոգի։ Չէր կատարվել նաև օրը 1000 բալոն արտադրելու խոստումը։ 2021 թվականից հետո գործարանի մասին տեղեկությունները դադարեցին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ