Հակաեկեղեցականները պատրաստվում են շուրջօրյա հավաքների՝ կրկին Ավինյանի «բարձր հովանու ներքո»
«Իրավունք» թերթը գրում է. «Հակաեկեղեցական հայտարարություններ անող, հոգեւորականների հասցեին ապատեղեկատվություն ու ատելություն տարածող Անդրանիկ (Թոնի) Դովլաթյանը, ում դեմ հաղորդում է ներկայացրել 418 քաղաքացի, 23 փաստաբան եւ ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդհ ոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով. Պատժվում է նաեւ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով),իրազեկում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան՝ մարտի 8-ից սկսած Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում շուրջօրյա հավաքներ անցկացնելու վերաբերյալ։
Ուշագրավ է այն, որ ըստ իրազեկման, Թոնի Դովլաթյանը, որը ներկայանում է իբրեւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ձեռնադրված դպիր, այս անգամ մտադիր է 200 հոգով 20 օր շուրջօրյա հանրահավաք անցկացնել, մինչդեռ նախորդ անգամ՝ փետրվարի 24-ին, իրազեկել էր նույն վայրում հանրահավաք անցկացնել 100 հոգով, եւ եկել էին 10-ը:
Փաստացի, սա արդեն երկրորդ անգամ է, որ Երեւանի քաղաքապետարանը եւ անձամբ քաղաքապետ։ Տիգրան Ավինյանը իրենց բարձր հովանու ներքո թույլ են տալիս, որպեսզի տեղի ունենա հակաեկեղեցական հանրահավաք, ընդ որում՝ Երեւանի ընդդիմադիր ավագանիների լուռ համաձայնությամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ