Ձկնորսների փողոցում սևանցի երիտասարդները ծեծել ու դանակահարել են իրար
Մարտի 4-ին, ժամը 16։12-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ինչ-որ անձինք Սևանի թերակղզում ծեծի են ենթարկում իրենց: Նշված վայր ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժնից օպերատիվ խումբ, ինչպես նաև ՊԾ կարգախումբ են մեկնել: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Պարզվել է, որ թերակղզու Ձկնորսների փողոցում սևանցի երիտասարդների միջև վիճաբանություն-ծեծկռտուք էր եղել, որի ընթացքում էլ 23-ամյա երիտասարդը դանակով հարվածել էր 32-ամյա համաքաղաքացու կրծքավանդակին: Ոստիկանները դանակահարված երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց, իսկ 23-ամյա երիտասարդը ձերբակալվել է:
Ոստիկանության Սևանի բաժնում հաջորդ հաղորդումը հիվանդանոց տեղափոխվածի մորից էր. 63-ամյա կինը հայտնում էր, որ նույն վիճաբանության ժամանակ ձերբակալված 23-ամյա երիտասարդն ու 30-ամյա եղբայրը բռունցքներով խփել են իր դեմքին, գլխին, իսկ նրանցից մեկի ձեռքին եղած դանակը դիպել է իր ձեռքին և վնասել: Հաղորդում է տվել նաև 63-ամյա կնոջ 33-ամյա որդին. վերոհիշլալ եղբայրները ոտքերով ու բռունցքներով հարվածներ էին հասցրել իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածք:
Սևանի բաժնի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում եղբայրներից 30 տարեկանը նույնպես հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին, ապա ներկայացրել է վարույթն իրականացնող մարմին:
Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Եղբայրները տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է նախաքննություն»:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...