Երևանում ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
Փետրվարի 28-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ 47-ամյա Նարինե Մ․-ն և հայտնել, որ Մեսրոպ Մաշտոցի պողոտա և Ամիրյան փողոցի խաչմերուկում բախվել են իր «Range Rover» և մեկ այլ վարորդի «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, իսկ երբ ինքն իր ավտոմեքենայի ներսում հեռախոսով խոսել է ԱՊՊԱ աշխատակցի հետ, «Լադա»-ի վարորդը քաշել և ճանկռել է իր ձեռքերը, պահանջելով դրսում խոսել, իսկ ինքը իջնելուց պատահաբար կանգնել է նրա ոտքին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Կարճ ժամանակ անց ոստիկանություն ահազանգ է ստացվել «Լադա»-ի վարորդ՝ Երևանի բնակիչ 31-ամյա Էլիզաբետ Մ․-ից, ով հայտնել է, որ «Range Rover»-ի վարորդը ոտքով հարվածել է իրեն:
Ոստիկաններն ու պարեկները Մաշտոցի պողոտա և Ամիրյան փողոցի խաչմերուկից ֆիզիկական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բաժին են տեղափոխել երկու վարորդներին։
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ