Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ամերիկայի Միացյալ Նահանգներից «Փաստ» թերթին տեղեկացնում են, որ Հանրային հեռուստատեսությունը «դեսանտ» է իջեցրել Լոս Անջելեսում, ընդ որում՝ բավական «բարձրաստիճան» ներկայացուցչականությամբ:
Նախատեսվում է, որ այս խումբը պետք է պատրաստի հարցազրույցների շարք, որտեղ, ըստ մեր աղբյուրի փոխանցման, առանձին անհատներ սփյուռքահայության անունից պետք է ողջունեն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը: Հարցազրույցների շարքը հատուկ նպատակ ունի՝ լոսանջելեսահայության շրջանում ակտիվացնել նիկոլականներին, բարձրացնել նիկոլամերձ շրջանակների վարկը: Թեմաները ևս որոշված են՝ ինչո՞ւ Հայաստանի պատմություն և ոչ թե Հայոց, «ԱրարատԱրագած», Չորրորդ հանրապետություն, Արցախի հանձնման արդարացում, հակառուսական դիրքորոշում, արևմտյան կողմնորոշման արդարացում, սփյուռքի ավանդական կառույցների փնովում, դատապարտում և այլն:
Կան տեղեկություններ, որ այս առիթով Վաշինգտոնից Լոս Անջելես է ժամանել ԱՄՆում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը: Նկարահանող խմբին արդեն տրված է գովերգող նիկոլականների ցանկը, որը պատրաստվել է սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի կողմից, և Գլենդելում գործող հյուպատոսարանի աշխատակիցներին հանձնարարվել է օգնել «դեսանտայիններին»՝ հաջողելու իրենց առաքելությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ