Ինչու իշխանությունն անտեսեց դիվանագետի օրը
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախկին տարիներին դիվանագետի օրը մեծ շուքով նշող կառավարությունն այս տարի անտեսեց այդ օրը։ Մարտի 2-ը նշվում է որպես դիվանագիտության օր, քանի որ 32 տարի առաջ այդ օրը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, ծածանվեց ՀՀ դրոշը։ Այս տարի դիվանագետի օրվա կապակցությամբ շնորհակալական ուղերձ է հղել միայն ԱԳ նախարարը, ով այդ օրը գտնվում էր Թուրքիայում, մասնակցում էր Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Վահագն Խաչատուրյանը, ո՛չ Ալեն Սիմոնյանը դիվանագետի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ չհղեցին։ 2019-ին, օրինակ, Փաշինյանի եւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ անգամ ընդունելություն էր կազմակերպվել, Փաշինյանը ելույթով էր հանդես եկել, դեսպանի էր պարգեւատրել:
Անցած տարի եւս նա ուղերձով էր հանդես եկել. «Այսօր, երբ կանգնած ենք արտաքին անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ, դիվանագիտական ծառայությունը պիտի բազմապատկի իր ջանքերը` առաջ մղելու մեր պետական շահերը, պաշտպանելու մեր պետության ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, նպաստելու Հայաստանի միջազգային հարկի բարձրացմանը, տնտեսական կապերի ամրապնդմանը»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ