Ozon առցանց հարթակի միջոցով արված գնումները մեկ ամսից ավելի է տեղ չեն հասնում, իսկ գրասենյակում կարծես ոչ ոք չկա
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ է՝ քաղաքացիներից բողոքներ է ստանում, որ Ozon ռուսական առցանց առեւտրի հարթակի միջոցով պատվերներ գրանցելուց եւ վճարում կատարելուց հետո գրեթե մեկ ամիս է անցել, սակայն դեռեւս պատվերի առաքում տեղի չի ունեցել։
Խնդիրը լուծելու նպատակով քաղաքացիները դիմել են Ozon-ի առաքման կետեր, սակայն որեւէ բացատրություն ուշացման պատճառների եւ առաքման մոտակա ժամկետների վերաբերյալ չեն ստացել։
Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Ozon-ի գրասենյակային ներկայացուցիչների հետ, սակայն նրանք ողջ օրը այդպես էլ չարձագանքեցին մեր հեռախոսազանգերին։ Այցելեցինք Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող սպասարկման կերտերից մեկը, որպեսզի տեղում զրուցենք ղեկավարներից որեւէ մեկի հետ։ Այնտեղ էլ մեզ փոխանցեցին, որ իրենք եւս չեն կարողանում որեւէ մեկի հետ կապ հաստատել եւ միայն որոշ խոսակցություններից տեղեկացել են, որ բեռնափոխադրող մեքենաներն այժմ գտնվում են Հայաստանի սահմանին, եւ կան որոշակի խոչընդոտներ, ինչի պատճառով չեն կարողանում մուտք գործել մեր երկրի տարածք։
Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա հուլիսին Ozon-ը Երեւանում գործարկել էր տեսակավորման կենտրոն, եւ այսօր արդեն Երեւանում գործում են պատվերների ստացման բազմաթիվ կետեր։ Արի ու տես, որ էլի քաղաքացու հարցերը մնում են անպատասխան, քանի որ պատասխանատուները «թռել են», իսկ քաղաքացիները՝ խաբվել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ