Ջրային պարեկները լողալ են սովորում
ՆԳՆ մամուլի ծառայությունից տարածած հաղորդարության մեջ ասվում է․
«Փետրվարի 15-ին անցկացվել է Ջրային պարեկային ծառայություն ընդունելության դիմորդների լողալու կարողությունների մակարդակի ստուգման փուլը, որին մասնակցում էին նախապես հայտագրված պարեկները։
Ընդունելությունն անցկացրել է ՆԳ նախարարության ոստիկանության պետի հրամանով ստեղծված հանձնաժողովը, որի կազմում ներգրավված էին ինչպես պետական, այնպես էլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Ջրային ստորաբաժանումում ծառայությունը շարունակելու պատրաստակամություն էր հայտնել նաև Երևանի պարեկային ծառայությունում մոտ երեք տարվա աշխատանքի փորձ ունեցող Գրետա Նոբելյանը։
Պարեկ դիմորդների դրական արդյունքների արձանագրումը Ջրային ստորաբաժանման շարքերը համալրելու միայն մի փուլն է, որին հաջորդելու են տեսական և գործնական պարապմունքները։ Ստուգումը հաջողությամբ հաղթահարած պարեկները ՆԳՆ կրթահամալիրում անցնելու են վերապատրաստումներ, ցամաքային և ջրային վարժանքներ։
Ստուգման փուլի ավարտին հանձնաժողովն ամփոփեց արդյունքները, ըստ որի՝ 38 դիմորդ հաջողությամբ հաղթահարել է լողալու կարողությունների մակարդակի ստուգումը: Նրանք կրթահամալիրում ուսումնասիրելու են Ջրային պարեկային ծառայության օրենսդրությունը, անցելու են ֆիզիկական և կրակային պարապմունքներ։ Բացի այդ, նավավարման տեխնիկական հմտությունների զարգացման, փրկարարական սարքավորումների առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով, դասընթացներին զուգահեռ, պարեկները ստացած գիտելիքները տեղայնացնելու են Սևանա լճում՝ պարապմունքների ժամանակ։
Ջրային պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար միջազգային գործընկերների հետ ընդունելություն-մրցույթների կազմակերպման ուղղությամբ իրականացվել է ծավալուն աշխատանք՝ հիմք ընդունելով միջազգային փորձը, ոլորտային մասնագետների և փորձագետների կարծիքները»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել