Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը Համզա Աբդելքարիմը մոտ ժամանակներս պաշտոնապես կհամալրի կատալոնական «Բարսելոնայի» շարքերը Կարիմ Բենզեման խիստ դժգոհ է պայմանագրի երկարաձգման վերաբերյալ ստացած նոր առաջարկից Շատերն էին ինձ ասում անտեղի չզանգել, քանի որ նա չի անի դա, բայց նա արեց. Թրամփ ՀՀ ԱԳ նախարարըի հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել Գիշերային կենսակերպը առաջացնում է սրտանոթային հիվանդություններ «Տոտենհեմը» և «Յուվենտուսը» ևս միանում են Սթերլիգի համար պայքարին Հնագետները Գիզայի Մեծ Բուրգի մոտ հայտնաբերել են առեղծվածային ստորգետնյա կառույցներ Մրցավարի կողմից տուգանվել է մեկ միավորով՝ մրցակցին խանգարող չափազանց բարձր ձայներ արձակելու պատճառով «Ինտերը» բանակցություններ է վարում Մուսա Դիաբիի տեղափոխության հետ կապված Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետըՀամզա Աբդելքարիմը մոտ ժամանակներս պաշտոնապես կհամալրի կատալոնական «Բարսելոնայի» շարքերըԿարիմ Բենզեման խիստ դժգոհ է պայմանագրի երկարաձգման վերաբերյալ ստացած նոր առաջարկիցՇատերն էին ինձ ասում անտեղի չզանգել, քանի որ նա չի անի դա, բայց նա արեց. ԹրամփՀՀ ԱԳ նախարարըի հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետԿլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձելԳիշերային կենսակերպը առաջացնում է սրտանոթային հիվանդություններ«Տոտենհեմը» և «Յուվենտուսը» ևս միանում են Սթերլիգի համար պայքարինՀնագետները Գիզայի Մեծ Բուրգի մոտ հայտնաբերել են առեղծվածային ստորգետնյա կառույցներՄրցավարի կողմից տուգանվել է մեկ միավորով՝ մրցակցին խանգարող չափազանց բարձր ձայներ արձակելու պատճառով«Ինտերը» բանակցություններ է վարում Մուսա Դիաբիի տեղափոխության հետ կապվածՊուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակինՊաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա ԷուլջեքջյաններինԳողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերը Եվրոպա են տեղափոխում հինգերորդ սերնդի կործանիչներԺաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրQR կոդերը սկանավորելով կարող եք լրացնել հարցաշարը, նշել Առողջության ապահովագրության համակարգի ձեր բողոքը. ԱվանեսյանՎճարահաշվարկային ընկերությունները հայտարարություն են տարածել հեռահաղորդակցության օպերատորների հետ համագործակցությունը դադարեցնելու պատճառների մասինՔաղաքացիների միայն 18.3 տոկոսն է ապահովագրավճար վճարում, մյուսները պետական հոգածության ներքո են. նախարարԱռանց ծնողների գիտակցված մասնակցության, հնարավոր չէ ապահովել երեխաների պաշտպանվածությունը թվային միջավայրում. ԲՏԱ նախարարՔրդական ուժերը դուրս կգան առաջնագծից, իսկ տեղական անվտանգության ուժերը կմիավորվենԱյս պահին քայլեր են ձեռնարկվում իրավունքների պաշտպանությանն առնչվող մնացյալ հարցերը հասցեավորելու ուղղությամբՄեհմեդ Օզի մեղադրանքներն «արտացոլում են խտրական վերաբերմունք եւ բացահայտում են խտրական շարժառիթ»20 մլն եվրո աջակցությունը տրամադրվում է ԵՄ–Հայաստան գործընկերության շրջանակումԱրտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղԴադարեցվեցին ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել ԱՄՆ-ի և Իրանի միջև, հայտարարել է ԷրդողանըՈւկրաինան պատրաստ չէ փոխզիջումների, որոնք կխախտեն տարածքային ամբողջականությունըԻրանում վերականգնվել է ինտերնետային կապը Վթարային աշխատանքներով պայմանավորված մի շարք հասցեներում ջրանջատումներ են սպասվումԱռողջության ապահովագրության համակարգ մտնելուց հետո անձը 12 ամիս համարվում է շահառու՝ անկախ աշխատավարձի փոփոխությունիցՔննարկում Առողջապահության նախարարի հետ ԱՀԱ համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալՄիացյալ Նահանգները շարունակում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Մերձավոր ԱրևելքումԻրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմՍոցփաթեթի շահարուները հաջորդ տարվանից ևս օգտվելու են ապահովագրական համակարգի ծառայություններիցՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՔայլերի հաջորդականությունը․երբ քաղաքացին ուզում է օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունիցԶելենսկին չի մեկնելու ՄոսկվաՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացուՉինաստանի հետ ավելի սերտ համագործակցությունը «շատ վտանգավոր» է Բրիտանիայի համար. ԹրամփԹրամփը հայտարարել է Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը չեղարկելու մասինԳերմանիան քննարկում է եվրոպական համատեղ միջուկային զսպման գաղափարըԷստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել ԵրևանումԹրամփը ԱՄՆ ֆինանսների նախարարությունից և հարկային ծառայությունից պահանջում է 10 միլիարդ դոլարի փոխհատուցումԿրասնոդար-Երևան չվերթը չեղարկվել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԹրամփը Կուբայի պատճառով արտակարգ դրություն է հայտարարելՀամայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպած տղամարդկանց ներկայացրել են նախաքննական մարմինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 29-ից 30-ըԿենդանասերների այցը` Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» (տեսանյութ)
Հայաստան

Ինչե՜ր կբացահայտվեն ՔՊ-ի իշխանազրկումից հետո

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի նկատմամբ կոռուպցիայի մեղադրանքը, քրեական գործն ու կալանքի տանելը, իհարկե, սենսացիա է, բայց աննախադեպ չէ․ կոռուպցիան պետական համակարգում, արդեն ակնհայտ է, որ այնպիսի արմատներ է գցել, որ արդեն որերորդ նախարարին են տանում․ մի նախարարի մոտից կոռուպցիոն փաստաթղթեր են հանում, մի նախարարի մոտից՝ կաշառք ստացած «Բաքսի», երրորդի մոտից՝ անորակ հրթիռ, պատկերացնու՞մ եք սրանց իշխանափոխությունից հետո։ Հլա պատկերացրեք էլի։ Սա, այ էն ազնվագույն ձևացած Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է․ կազմված է 12 նախարարությունից, որից 3-ին արդեն իրենք իրենց ձեռքով են բռնել։

Վահան Քերոբյանը երբ հրաժարական տվեց, բոլորս զարմացանք, թե ինչու։ Չէ, նա շատ վաղուց պետք է հրաժարական տված լիներ, դեռ 2022 թվականին էր ասում՝ եթե խոստումները չկատարեմ՝ հրաժարական կտամ․ խոստումները չկատարեց, բայց մնաց, իրեն բնորոշ ժպիտով։ Ու հիմա, երբ 9,5 տոկոս աճ է ցույց տվել, հանում են գործից։ Մինչ մենք մտածում էինք, թե որն է պատճառը, որ բանակում մի տարում 80-ից ավելի զոհ տված Պապիկյանին գործից չեն հանում, բայց աշխարհում տնտեսական աճով 4-րդ արդյունքը նկարած Քերոբյանին հանում են, Քննչական կոմիտեն ու ԱԱԾ-ն մտան էկոնոմիկայի նախարարություն, Վահան Քերոբյանին էլ տարան հակակոռուպցիոն դատարան։ Թեման էն հայտնի քրեական գործն է, որի շրջանակներում մի քանի հոգի կալանավորվեցին, այդ թվում՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը։ Ու հետո, հանկարծ, շատ անսպասելի, այդ կինն ազատ արձակվեց, թե՝ ոչ իրավաչափ գործողություններ կատարելու վտանգը նվազել է։ Այս պահին նախաքննությունն ավարտված գործերով ընդդիմադիրներ են կալանավորված, բայց իշխանականների պարագայում մեկ օրում սաղ կանոնակարգվում է, էն դեպքում, երբ դեռ մեղադրյալների ամբողջ շրջանակը հայտնի չէր․ Ալեն Սիմոնյանն էլ իր աթոռին պինդ նստած է։

Ինչի՞ մեջ է մեղադրվում Վահան Քերոբյանը․ ծառայության ձեռքբերման մրցույթ է եղել, դիմել են 4 տնտեսավարողներ, բայց նախարարության աշխատակիցները, ըստ քննչականի, ամեն ինչ արել են, որ հենց իրենց ուզածը հաղթի, չնայած որ անհամամատ թանկ գին էր առաջարկել։ Քերոբյանն էլ ասում է՝ ի՞նչ կոռուպցիա, ինձ Արայիկ Հարությունյանն ասաց՝ որոշվել է քո ազատման հարցը։

2022 թվականի հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ասում է՝ ես կորոշեմ, թե կառավարության յուրաքանչյուր նախարար, յուրաքանչյուր անդամ ինչքան կաշխատի և ինչքան չի աշխատի։ Ի՞նչ է սա նշանակում․ նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը իր ձեռքի տակ ունի բոլոր նախարարների, բոլոր չինովնիկների աշխատանքից ազատման, վստահ եմ՝ նաև կալանքի որոշումները, գործ հարուցելու առիթներն էլ, որոշումներն էլ ինքը կորոշի․ որ պահին ում մասով ուզում է՝ գզրոցներից հանում է ու գործարկում։ Ի՞նչ է, Ալեն Սիմոնյանը հիմա մտածում է, որ վե՞րջ, պրծա՞ն․ իհարկե՝ ոչ, լավ էլ գիտի, հնարավոր է, որ հանել ու պապկայով ցույց է տվել, թե տես՝ ինչեր ունեմ քո վրա, քո ընտանիքի վրա, էս ձեր հարսի թեման դեռ ծաղիկներն են, նենց որ խելոք պահի քեզ, տղա ջան։

Լավ, իսկ ինչո՞ւ է առաջացել Վահան Քերոբյանի նկատմամբ քրգործ հարուցելու հարցը․ ավանդական հարցը տամ՝ էն աստիճանի է եղել կոռուպցիոն ճաքը, որ չե՞ն կարողացել կոծկել, իրենից վերևներին փայ չի՞ տվել էդ 1 մլն դոլարանոց գործից, թե՞ կարող է՝ երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանային լարվածության, զոհերի վերաբերյալ սկանդալային ելույթի ազդեցությունը թուլացնելու համար էր այս ամենը, գուցե։ Հստակ չգիտենք և կարծում եմ՝ ոչ ոք չգիտի․ Փաշինյանը որոշեց, որ հիմա պետք է գնան Քերոբյանի հետևից, գնացին, եթե վաղը որոշի, որ Պապիկյան Սուրենի հետևից պետք է գնան, մի հատ մատի ճտոցով դա էլ կանի․ հեչ որ չէ՝ ԱԱԾ-ն ու ՔԿ-ն կմտնեն Երևանի էլիտար թաղամասում թազա բնակարան ու կփնտրեն դրա ձեռքբերման հիմքերը կամ էլ մի տարում նվեր ստացած 100 հազար դոլարի հիմքերը։ Դա դեռ մենք գիտենք, մամուլը գիտի, բա իրենք ինչե՜ր կիմանան։ Էն մնացած բոլոր նախարարների ու պաշտոնյաների հետևից քլ կգնան, չկասկածեք, երբ լինի նման ցանկություն կամ քաղաքական անհրաժեշտություն։ Ժամկետները Նիկոլ Փաշինյանն է որոշում, ըստ իրեն հարմար պահի։

Հլը Քերոբյանն ահագին դիմացավ․ էն խեղճ Դավիթ Սանասարյանը հեղափոխությունից 9 ամիս հետո միանգամից փուռը գնաց։ Հա, ի դեպ, ի՞նչ կա էդ քրգործից, որևէ մեկդ տեղյակ ե՞ք։ Սանասարյան Դավիթը՝ էն որ հեղափոխությունից որպես նվեր ստացավ ՊՎԾ պետի պաշտոնը, էս իշխանության առաջին կոռուպցիոն գործի մեղադրյալներից էր․ ի՞նչ եղավ էդ գործը։ Էն որ առողջապահության փոխնախարար բռնեցիք կորոնավիրուսի սկանդալի գործով, հետն էլ մի քանի հոգու, էդ քրգո՞րծը ինչ եղավ։ Էն որ սպորտի փոխնախարար բռնեցիք խաղեր առնել-ծախելու գործով, դրանի՞ց ինչ կա, տիկին դատախազ։ Աղմուկով հայտարարեցիք, թե պայքարում եք կոռուպցիայի դեմ, հաշվի չեք առնում մերոնքական-ձերոնքական, հետո պատահական մամուլը հայտնաբերում է, որ էն մեկի գործը փակվել է, էն մեկը իր համար ֆռֆռում է, էն մյուսը համաներվել է, անցել է ուրիշ պաշտոնի։

Իշխանությունը իր իսկ թիմակիցների ոլորտներում մի թեթև կպնում է, տակից մի դյուժին կոռուպցիոներ է դուրս գալիս։ Մի սովորական մեկ միլիոն դոլարանոց մրցույթից 8 հոգու նկատմամբ քրգործ է հարուցվել, այդ թվում՝ նախարար, փոխնախարար, ԱԺ նախագահի եղբոր կին․ բա էն ավելի մեծ մրցույթների՞ց ինչ կասեք։ Հլը էն մեկ անձից գնումների թեմաներին նայեք, էն որ նստել-մտածել են առանց մրցույթ մեկին են տվել պետական պատվերը, բա մի հատ նայեք, կարողա էնտեղ էլ հայտնի ՔՊ-ականների բարեկամներ են․ բա հո ՀՀԿ-ականների չէիք տալու։

Էս նեղ մաջալին 23 միլիոն եվրո տվեցիք Ֆրանսիայում դեսպանատան շենք առաք․ ԱԱԾ-ն որ գնա էդ գործարքի հետևից, քա՞նի հոգու կձերբակալի․ կամ էլ ո՞ւմ կձերբակալի, եթե մեկ միլիոնի դեպքում տնային կալանքի է տարվում նախարար։ 32 տարի Ֆրանսիայում դեսպանատուն ենք ունեցել, հայ ֆրանսիական հարաբերություններ զարգացրել․ մի անգամ չեն բողոքել հին դեսպանատան շենքից․ ինչի՞ որոշեցիք էս նեղ մաջալին 23 միլիոն տալ, շենք առնել։ Լավ, նորն էիք առնում, ինչի՞ որոշեցիք բազմամիլիոն եվրոյանոց շենք։ Պարտադիր է՞ր Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահի տունը առնեիք։ Էդ ինչի՞ տեղ ենք դրել, մենք մեզ։ Հոլիվուդյան աստղերն ու աշխարհահռչակ սպորտսմենները որ աշխարհի ամենաթակ առանձնատներն են առնում, էլի 23 միլիոն եվրո հազարից մեկն ա տալիս տան համար։ Հարց եմ տալիս, ո՞վ ինչքան փող է աշխատել էդ գործարքից, կասե՞ք։

Կամ իսկականից էլի, բա դրա վա՞խտն էր։ Սահմանամերձ քաղաքներում դիահերձարան ու պասպորտսեղան ես փակում, ասում ես՝ տնտեսում ենք, փող չկա, բայց փող կա պետական բյուջեով աշխարհի ամենաթանկ տները առնելու համա՞ր։

Էսօր կարդում ենք՝ Հեռուստաալիքների հանրապետական սփռման համար ԲՏԱ նախարարությունը 80 մլն դրամի պայմանագիր է կնքել՝ կրկին մեկ անձից գնման եղանակով, վարչապետի համար 300 հազար դրամով կոֆեվարկա են առել, ՊՊԾ-ն և վարչապետի աշխատակազմը 1,5 մլն դրամով աթոռներ են առել․ հիմա էդ ու մյուս գործերի հետևից որ գնաք, ինչե՞ր կբացահայտվի։

Հետաքրքիրը գիտե՞ք որն է․ Վահան Քերոբյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել մի գործով, որը տեղի է ունեցել երկու տարի առաջ՝ 2022 թվականին։ Վահան Քերոբյանը պաշտոնի նշանակվել է 2020 թվականի վերջին․ այսինքն տարի-տարիուկես ընդամենը աշխատելուց հետո, արդեն մտել է նման գործարքի մեջ, ըստ քննչական կոմիտեի, չմտնեմ անմեղության կանխավարկածի մեջ․ ընդամենը մի քանի ամիս աշխատելուց հետո։ Ինչո՞ւ։ Գուցե նրա համար, որ իշխանությունում մթնոլորտը կոռուպցիո՞ն է, պաշտոնյան տեսնում է արագ հարստացող պաշտոնյաներին ու մտածում է՝ ե՞ս ումից եմ պակաս, բա պատերազմը խայտառակ ձևով պարտված, դավաճանած իշխանության մաս եմ լինելու, բա դա գին ունի, չէ՞, երևի մտածել է Քերոբյանը։ Ասում էր, չէ՞, բոլորը լավ են ապրում, բացի ինձնից․ է ուզեցել է ինքն էլ լավ ապրի, Ալենինց ինչո՞վ է պակաս։ Մթնոլորտը, վստահաբար, կոռուպցիոն է։ Ասում են՝ աշխատավարձը կրկնապատկել են, որ կոռուպցիա չանեն, հետո բռնում են կրկնապատկված աշխատավարձ ստացողներին։ Նախ դա էլ կոռուպցիայի մեկ այլ՝ կատարելագործված տեսակ է, դրա մասին մի անգամ առանձին կխոսենք։

Կարճ ասած՝ Ժողովուրդ, Հայաստանում 3-րդ հանրապետության պատմության մեջ եղել է աննախադեպ բան՝ կոռուպցիայի համար բռնվել է 3 նախարար, 4-5 փոխնախարար, լիքը պաշտոնյաներ։ Եվ հարց է առաջանում՝ վաղը, երբ իշխանությունից գնաք, Նիկոլը վարչապետ չլինի, ի՞նչ մասշտաբի բացահայտումներ կլինեն։

yerevan.today