Արթուր Վանեցյանի քենակալը կրկին պաշտոն կստանա
«Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ազգային ժողովին է ներկայացրել գործող նախագահ Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Օրենսդիր մարմինը թերեւս առաջիկա նիստերի ընթացքում փակ քվեարկությամբ ընտրություն կկատարի։
Բաղրամյանն այս տարիներին ոչնչով աչքի չի ընկել, բայց հնազանդորեն կատարել է վերեւից իջեցվող հրահանգները: Նրա միակ «առանձնահատկությունն» այն է, որ նա ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի բաջանաղն է։ Բաղրամյանն այս պաշտոնին է 2019թ․ ապրիլից։
Մինչ այդ եւս աշխատում էր հանձնաժողովում, իսկ 2018թ․ հոկտեմբերից մինչեւ 2019թ․ ապրիլն աշխատել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար։ Չնայած ՔՊ-ական պատգամավորներն Արթուր Վանեցյանի դեմ թեժ պայքարի շրջանում երբեմն խայթում էին նաեւ Բաղրամյանին, բայց նա պահպանեց պաշտոնը, եւ, ինչպես տեսնում ենք, Փաշինյանը, փաստորեն, գոհ է նրա աշխատանքից եւ որոշել է պահել նրան»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել