Փորձում են «կեղտ» գտնել Դավիթ Բալայանի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական թիմի պահվածքը նորություն չէ` նրանց համար չկա օրենք ու բարոյականություն, հանգիստ կարող են ոտնահարել Սահմանադրությունը, տապալել ցանկացած քվեարկություն, անգիտակից կոճակ սեղմել` վերեւից իջած հրահանգով:
Շուտով նրանք դատական համայնքի թեկնածու Դավիթ Բալայանին ՍԴ դատավոր են ընտրելու, դեռ պարզ չէ, թե ինչ հրահանգ են ստացել, սակայն մենք տեղեկացանք, որ այժմ խոշորացույցով ուսումնասիրում են նրա գործունեությունն ու կենսագրությունը, փորձում «կեղտ» գտնել, որ համապատասխան հրահանգի դեպքում տապալեն քվեարկությունը:
Կենտրոնացել են նրա կրթության վրա` «բացահայտել» են, որ նա 1992-ին ընդունվել է «Գալիք» համալսարան, մեկ տարուց տեղափոխվել Գրիգոր Զոհրապի անվան համալսարան, ավարտել 1997-ին, 2006-2007թթ․ էլ ուսանել է «Գլաձոր» կառավարման ակադեմիայում։ Թե ինչ են տալու այս փաստերը՝ պարզ չէ, քանի որ իրենց մեծ թվով պաշտոնյաներ ոչ պետական բուհեր են ավարտել, ոմանք բարձրագույն կրթություն առհասարակ չունեն»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել