Ալեն Սիմոնյանի եղբոր կինն ազատ կարձակվի. քաղաքական որոշում կա
Վաղը Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գևորգյանը, որին 2 ամսով կալանքի տակ էին վերցրել Էկոնոմիկայի նախարարությունում «Սիներջի» ՍՊԸ-ի կողմից չարաշահումներ կատարելու կասկածով, ազատ է արձակվելու: Այս մասին հայտնում է ArmLur.am-ը:
Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ չնայած իրավապահ համակարգը որոշել էր, որ քննություն պետք է ընթանա, և Անի Գևորգյանը դեռ չպետք է ազատ արձակվի, բայց որոշում է փոխվել:
Կայքը տեղեկացել է, որ այս պահին քաղաքական որոշում կա` Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը պետք է ազատ արձակել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ստորագրությունների երաշխավորման հիման վրա:
Ինչ վերաբերում է մյուս կալանավորվածներին, որոնց մասին ևս կար ՔՊ-ականների միջնորդության մեջ, դեռ չկա որոշում:
Ի դեպ, ստորագրահավաքն իրականացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմացությամբ և համաձայնությամբ, ինչի համար էլ քաղաքական որոշումը հեշտ է կայացվել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ մասով:
Նշենք, որ Անի Գեւորգյանը պահվում է «Աբովյան» ՔԿՀ-ում, նա մանկահասակ երեխաների մայր է։ Կալանավորման որոշումից հետո իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Անի Գեւորգյանին եւ Աշոտ Հովհաննիսյանին կալանքից ազատելու մասին Գլխավոր դատախազին անձնական երաշխավորություն ներկայացնելու նախաձեռնությամբ են հանդես եկել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել