Փաշինյանը պատգամավորներին հանձնարարել է ստուգողական այցեր կազմակերպել
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մոտ կես ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է ակտիվ մարզային այցելություններ սկսել, Սահմանադրությունը փոխելու հարցը քննարկել ժողովրդի հետ, որ հասկանան՝ ինչ տրամադրություններ կան։ ՔՊ-ի որոշ պատգամավորներ մասնավոր զրույցներում խոստովանեցին, որ ՀՀ քաղաքացիների գերակշռող մասը դեմ է ցեղասպանության պահանջից եւ Արցախի վերադարձի երազանքից հրաժարվելու իշխանական մոտեցումներին, ուստի հնարավոր է վերջնական քննարկումներից հետո Փաշինյանը հետ կանգնի Սահմանադրությունը փոխելու մտքից` հասկանալով, որ անհնարին է, որ մարդիկ դրան հավանություն տան: Մանավանդ որ նախօրեին օրենսդիրի ամբիոնից գաղտնազերծեց պայմանագրի մի կետ, համաձայն որի՝ կողմերը խաղաղության պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելիս չեն կարող կաշկանդված լինել ներպետական օրենսդրությամբ։ Այսինքն, ներպետական օրենսդրությունը շրջանցելն ու թշնամու պահանջները կատարելը հնարավոր է նաեւ առանց Սահմանադրություն փոխելու:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել