Երևանի ավագանիում այսօր թեժ իրավիճակ է սպասվում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր Երեւանի ավագանիում թեժ իրավիճակ է սպասվում. քննարկվելու է ավագանու հինգ անդամներին մանդատից զրկելու հարցը: Իշխանությունների թիրախում այս անգամ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է, «Մայր Հայաստան» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, Սոնա Աղեկյանը, Գեւորգ Ստեփանյանը եւ Նարինե Հայրապետյանը, որն իր շուրջ բարձրացած աղմուկից հետո լքել է Հայաստանը:
Ընդդիմադիրներին մանդատից զրկելու հիմքը բացակաների թույլատրելի քանակը անցնելն է ու քվեարկություններին չմասնակցելը:
Երեւան քաղաքում, ՏԻՄ օրենքի համաձայն, ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել՝ ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից: Ավագանին բաղկացած է 65 անդամից, այսինքն՝ որպեսզի ավագանու անդամները զրկվեն մանդատից, անհրաժեշտ է լինելու 33 ձայն:
Երեւանի ավագանու ՔՊ խմբակցությունը եւ նրանց հետ կոալիցիոն հուշագիր կնքած «Հանրապետությունը»-ը միասին ունեն 32 ձայն, իսկ ընդդիմադիր խմբակցությունները՝ 33:
Այսինքն՝ ստացվում է՝ եթե իշխանություններին հաջողվի ընդդիմադիրներից մեկ ձայն կորզել, ապա կհասնեն իրենց նպատակին, ու ընդդիմադիր ավագանու հինգ անդամները կզրկվեն մանդատներից:
«Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու նիստին, «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գնալու են քաղաքապետարան, բայց նիստին քվորում չեն ապահովելու, «Հանրային ձայն» խմբակցությունից նույնպես հայտնեցին, որ չեն մասնակցելու նիստին:
Այսպիսով, եթե ընդդիմադիրները վերջին պահին չմտափոխվեն ու հետ չկանգնեն իրենց որոշումից, ապա քաղաքային իշխանությանն այսօր չի հաջողվի հասնել իրենց նպատակին ու մանդատից զրկել ընդդիմադիր ավագանու անդամներին:»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...